Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում, իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության փոխադարձ ընդունելի լուծման որոնումը շարունակելու օգտին՝ այն փաստաթղթերի հիման վրա, որոնք վերջին տարիներին ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ղեկավարների մասնակցությամբ:
«Ընդհանուր առմամբ, ես վստահ եմ, որ բանակցությունները կնպաստեն մեր բարեկամական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը»,- հավելել է նա: