Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի արտգործնախարր Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստան այցելելու հրավերը, հաղորդում է TASS գործակալությունը:
«Հայաստանի ԱԳ նախարարն ինձ հրավիրել է Հայաստան: Ես ընդունել եմ հրավերը»,-ասել է Լավրովը Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին և հավելել, որ այցի ժամկետները առանձին կհստակեցվեն:
Բացի այդ Լավրովը և Նալբանդյանը մտադիր են քննարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա:
«Այս այցը կարևոր է նրանով, որ տեղի է ունենում Ռուսաստան մեր նախագահի պաշտոնական այցի նախաշեմին: Կարծում եմ, որ մենք կքննարկենք այդ այցի նախապատրաստման հարցերը»,-ասել է Նալբանդյանը:
Սերգեյ Լավրովն իր հերթին գոհունակություն է հայտնել, որ փետրվարի 23-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի և Ռուսաստանի միջև առանց վիզային ռեժիմի այցերի մասին համաձայնագրում փոփոխությունը, որի համաձայն ՌԴ քաղաքացիները կկարողանան ՀՀ այցելել ներքին անձնագրերով: