Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը սպառնում է ամբողջ աշխարհի խաղաղությանը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը Նյու Յորքում:
Նրա խոսքով՝ սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայում գաղափարական առճակատումը պահպանվել է: Լինկյավիչյուսը հայտարարել է, որ Ռուսաստանը հրահրում է հնացած հակամարտությունները Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում և շարունակում է ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ:
«Եվրոպայում հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ է կիրառել տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների բոլոր հնարավորությունները, ինչպես նաև դիվանագիտական ազդեցության միջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներ»,-հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարարը: