Թուրքիայի զինված ուժերում չեղարկել է գլխաշոր կրելու արգելքը, հաղորդում էMilliyet պարբերականը:Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում արված նոր կարգադրության համաձայն` այսուհետ գլխաշոր կրելու իրավունք են ստանալու զինված ուժերում ծառայող կանայք, ինչպես նաև զինվորական ուսումնարանի ուսանողները:
Նոր կագադրության համաձայն՝ զինված ուժերում ծառայող կանայք կարող են հիջաբ կրել՝ պայմանով, որ նրանց դեմքը բաց լինի:
Թուրքիայի զինված ուժերում գլխաշոր կրելու արգելքը սահմանվել էր հանրապետության հիմնադրման օրվանից (1923 թվական) ի վեր: Ուշագրավ է, որ որոշ լրատվամիջոցներ կատարվածը հաղորդել են «Մի ժամանակաշրջանի ավարտը» խորագրով: