Հայաստանը Ռուսաստանի հետ կշարունակի երկխոսությունը սպառազինություն ձեռք բերելու շուրջ: Այս մասին RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմատեխնիկական ներուժի այն դինամիկան, առաջընթացը, որը նկատվում է վերջին տարիներին, խորը հարգանք է առաջացնում և ցանկություն՝ զարգացնել այդ համագործակցությունը:
«Մի շարք ուղղություններով պայմանագրերն իրականացվել են վաղաժամ, և դա նույնպես ուրախացնում է: Մենք կշարունակենք ռուսական կողմի հետ երկխոսությունը ռուսական շուկայից նոր սպառազինություն ձեռք բերելու հնարավորթւայն շուրջ: Հաշվի առնելով այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ենք մենք այն ձեռք բերում՝ ռուսական բանակի ներքին գներով, և հաշվի առնելով նաև արտոնյալ վարկերի առկայությունը, միանշանակ, նման համագործակցության ներուժն աճում է: Մենք շահագրգռված ենք դրանում»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը: