Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

2016 թվականին աշխարհը բախվել է «հրեշացման քաղաքականության». Amnesty International

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը ներկայացրել է ամենամյա հաշվետվություն աշխարհում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի մասին։ Զեկույցի հեղինակները գրանցել են ողջ աշխարհում ագրեսիվ քաղաքականության աճ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

2016 թվականին գլոբալ քաղաքականությունում տեղի ունեցած տեղաշարժերը, որոնց Amnesty International-ը դասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելը, Brexit-ը և քաղաքականությունը Մերձավոր Արևելքից փախչող ներգաղթյալների հանդեպ, բացասաբար են ազդել մարդու իրավունքների իրավիճակի վրա՝ ասվում է 170 էջանոց զեկույցում։

Խնդրի բնութագրման համար իրավապաշտպանները կիրառել են տերմին, որը նախինում երբեք չի հանդիպել նրանց ամենամյա զեկույցներում՝ «հրեշացման քաղաքականություն»։

Իրավապաշտպանների կարծիքով՝ 2016 թվականին ողջ աշխարհի քաղաքական գործիչները գործածել են «թշնամանքի լեզուն», և դա համադրելի է եղել 1930-ականների ագրեսիվ հռետորաբանության մակարդակի հետ։

Թրամփի նախընտրական հռետորաբանությունն իրավապաշտպաններն անվանել է նողկալի, խտրական, քսենոֆոբիական և կնատյաց։

Թրամփից բացի, «հրեշացման քաղաքականության» ջատագով է կազմակերպությունն անվանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին իրավապաշտպանները հիշեցրել են հայտարարութունը, որը նա արել էր 2016 թվականի ապրիլին՝ դեռևս ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Նա ասել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան բրիտանացիներին դարձրել է ավելի քիչ պաշտպանված։ Այդ խոսքերը կազմակերպությունն անվանել է 2016 թվականին իրավապաշտպան ինստիտուտների հանդեպ հարգանքի բացակայության բազմաթիվ օրինակներից մեկը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զեկույցում նշվում է որպես քաղաքական գործիչ, ով շարունակում է ժողովրդականություն վայելել, սակայն դրա հետ մեկտեղ շարունակում է երկրում կործանել քաղաքացիական հասարակությունը։

«Սիրիական իշխանությունների հետ Ռուսաստանը ոչ ընտրովի հարվածներ է հասցրել և ուղիղ հարձակում գործել Սիրիայում խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա»,-ասվում է զեկույցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում