Իրանն ակնկալում է, որ ռուսական ընկերությունները ներդրումներ կկատարեն այդ երկրի նավթագազային ոլորտում: Նման հայտարարությամբ լրագրողների հետ զրույցում հանդես է եկել Իրանի նավթի նախարար Բիժար Նամդար Զանգանեն՝ գում է tass.ru-ն:
«Մենք ռուսական ընկերությունների հետ արդեն իսկ ունենք ստորագրված մի շարք հուշագրեր»,- հիշեցրել է Զանգանեն: Իրանցի նախարարը հավելել է, որ իրանական կողմը ռուսական ընկերություններից հիմնականում ակնկալում է տեխնիկական ոլորտի պայմաններին առնչվող հարցերի պատասխաններ ու ֆինանսական պարամետրերի ապահովում:
Զանգանեն ավելի վաղ հանդիպել էր ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ: