Ֆիննական Nokia և ամերիկյան Intel ընկերությունները ԱՄՆ-ում և Ֆինլանդիայում կբացեն 5G տեխնոլոգիայի թեստավորման և զարգացման լաբորատորիա, ասված է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այդպես ընկերությունները մտադիր են արագացնել նոր անլար տեխնոլոգիայի շուկայում հայտնվելը: Համատեղ լաբորատորիաները կգտնվեն Նյու Ջերսի նահանգի Մյուրեյ-Հիլում և Ֆինլանդիայի Էսպո քաղաքում: