Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Սահմանադրությունը փոխվեց «պապայի» համար. Բակո Սահակյանի միակ հակակշիռը Սերժ Սարգսյանն է

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:

-Պարոն Պապյան, ներկայացրեք խնդրեմ Ձեր դիտարկումները Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Տեսանք, որ ընդդիմությունը դեմ է այս հանրաքվեին՝ պատճառաբանելով, որ դա մեկ անձի՝ մասնավորապես նախագահի մենիշխանությունը երկարաձգելու և նրա վերարտադրությունն ապահովելու միջոց է: Անկախ այդ հանգամանքից՝ հանրաքվեն տեղի ունեցավ և «այո»-ն ըստ էության վերջնական արդյունքում հաղթեց: Կարո՞ղ ենք ասել, որ ընդդիմությունը չկարողացավ ազդել ընտրությունների արդյունքի վրա:

-Նախ պետք է հիշենք, որ Հայաստանում ևս տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե, և այդ ժամանակ իշխանությունները պնդում էին, որ խորհրդարանական համակարգին անցումը ավելի է համապատասխանում այն մարտահրավերներին, որի առջև կանգնած է Հայաստանը: Հիմա Հայաստանը՝ Արցախն էլ ներառյալ, նույն մարտահրավերների առաջ են, հետևաբար առաջին հերթին, եթե չբացատրենք մեկ անձի ցանկությամբ, անհասկանալի է դրա հակառակ միտումն ու Սահմանադրության փոփոխությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ կիսանախագահականից անցում է կատարվում նախագահական կամ սուպերնախագահական համակարգի: Բացի դրանից, հայտարարություններն այն մասին, որ անցումային շրջանից հետո գործող նախագահը կարող է, ինչպես մյուս բոլորը, մասնակցել ընտրություններին և ևս երկու անգամ ընտրվել նախագահ, ցույց է տալիս ընդդիմության մտահոգության լուրջ և հիմնավոր լինելը: Ես ևս կարծում եմ, որ սա պարզապես իշխանության վերարտադրության համար կատարված փոփոխությունն է, ինչպես որ Հայաստանում տեղի ունեցավ: Երկուսն էլ նույն նպատակի համար է արվել, որևէ այլ հիմնավորում, որևէ պատճառաբանություն չկա ավելորդ փողեր ծախսելու և այս լրջագույն պահին երկիրը ինչ-որ հանրաքվեների մեջ ներքաշելու համար, եթե ոչ վերարտադրվելու համար: Իսկ այն, որ ընդդիմությունը չկարողացավ հաղթել, դա բնական է, սովորաբար նման հասարակարգերում ընդդիմությունը չի կարողանում հաղթել, որովհետև հաղթում է այն ուժը, որն ունի քաղաքական իշանություն, ունի ֆինանսներ, ռեսուրսներ: Չմոռանանք, որ ԼՂՀ-ում կա մեկ հեռուստատեսություն, մամուլն էլ բազմազան չէ, փոքր հասարակություն է և նման հասարակություններում շատ հեշտ է մարդկանց վրա ազդեցության լծակներ գտնելը: Հայաստանն ինքը փոքր է, ուր մնաց նրա մաս հանդիսացող ԼՂՀ-ն: Իշխանությունները մեծ առավելություն ունեն, և իրենք հաղթեցին, և պիտի հաղթեին, այլընտրանք չկար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում