Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն փետրվարի 20-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիային և Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանի պատգամավորներ Ախրա Պաչուլիային և Լևոն Գալուստյանին, ովքեր Արցախ էին ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ` մասնակցելու ԼՂՀ նոÖ € սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին։
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը, երկուստեք վճռականություն են հայտնել շարունակել ջանքերը՝ ուղղված երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը։