Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի նոր հումանիտար շարասյան մեջ հայտնաբերվել է ռազմական տեխնիկա, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Այդ մասին նա հայտնել է մարդասիրական օգնության և ճգնաժամային արձագանքման հարցերով ԵՄ հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսի հետ հանդիպման ժամանակ:
«Այսօր սահմանապահներից ինձ հաղորդագրություն է եկել, որ Ռուսաստանի վաթսուներորդ այսպես կոչված հումանիտար շարասյան մեջ հայտնաբերվել է ռազմական տեխնիկա: Եվ ես կարծում եմ, որ դա շատ հստակ արտացոլում է այսպես կոչված՝ հումանիտար առաքելության էությունը»,- ասել է նախագահը: