Նոր Զելանդիայի ոստիկանությունը ենթադրյալ թրմավաճառի տանը հայտնաբերել է այգիների ավելի քան 300 գողացված զարդեր` ծաղկամաններով բույսեր, այգու կերամիկական թզուկներ և վարդագույն ֆլամինգոներ, հայտնում է Stuff-ը:
Պարբերականի տվյալներով` սկզբում Հոքս Բեյ շրջանի ոստիկանությունը մտել է այդ տուն, որպեսզի էլեկտրաէներգետիկ ընկերության աշխատկիցներին օգնի անջատել տան հոսանքը չվճարելու համար: Տան տերը պարտք է եղել մինչև 10 հազար դոլար:
Շենք մտնելով, ոստիկաններն ամենուրեք տեսել են այգու զարդեր: Մինչ այդ մի քանի ամիս շարունակ բնակիչները բողոքում էին իրենց հողակտորներից թզուկների անհայտանալուց: Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, Հոքս Բեյում այգիների զարդերի գողությունը ժամանակի հետ աճում է:
Դեռևս հայտնի չէ, արդյոք տան տերերը գողացել են այդ քանդակները, թե վերցրել են թմրանյութերի դիմաց:
Իրավապահները մոտակա օրերին հայտարարությամբ հանդես կգան և կփորձեն գողացված արձանները վերադարձնել նրանց տերերին: