Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 21-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, օրակարգի շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտա կան խորհրդակցական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդին հաղորդում է ներկայացրել երկրում իրավական անվտանգության երաշխավորման, սահմանադրական բարեփոխումների օրենսդրական ապահովման հիմնախնդիրների և վերոնշյալ մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության մասին:

Գագիկ Հարությունյանն իր զեկույցում իրավական անվտանգության երաշխավորման խնդիրը կարևոր և հրատապ է համարել իրավական պետության կայացման ուղի ընտրած բոլոր երկրների համար և միջազգային փորձի համակողմանի ուսումնասիրության հիման վրա ներկայացրել այն սկզբունքային մոտեցումները, որոնք կարող են հիմք հանդիսանալ մեր երկրի իրավական անվտանգության հայեցակարգի մշակման և իրացման համար: Ընդգծելով, որ այս հարցին նման համընդգրկուն մոտեցում ցուցաբերվում է առաջին անգամ, խորհրդակցական խորհրդի նախագահը նշել է, որ հետագա քայլերը մեծապես կնպաստեն Հայաստանում սահմանադրական ժողովրդավարության կայուն երաշխիքների ստեղծմանը:

Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների մշակման ու ընդունման ուղղությամբ մինչ այժմ իրականացված, ինչպես նաև սահմանված ժամանակացույցի համաձայն դեռևս իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցի քննարկումից հետո Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

ԱԱԽ նիստի օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացրել 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների տեխնիկական սարքավորումներով ապահովման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում