Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի, Արամ Հակոբյանի և Վարդան Գերավետյանի՝ տեսակցությունների արգելքը վերացնելու բողոքը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Նիկողոսյանը հրապարակեց որոշումը. բողոքը մերժվել է, «Սասնա ծռերի» հանդեպ կշարունակվի կիրառվել տեսակցությունների արգելանք: