Thursday, 18 04 2024
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի

«Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ դուրս եկան, քանի որ կոռումպացված էին»

Ասում է առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը
– Տիգրան Սարգսյանը կառավարության վերջին նիստերից մեկում խոսեց կոռուպցիայի մասին և նշեց կոնկրետ ոլորտներ, որտեղ կոռուպցիան մեծ չափերի է հասել` առողջապահության և կրթության ոլորտները: Որպես նախկին նախարար` իրո՞ք այդ ոլորտներում կոռուպցիան նման մեծ չափեր ունի:
– Ես կխոսեմ առողջապահության ոլորտի մասին, քանի որ այդ բնագավառի աշխատող եմ: Մենք արդեն բավական երկար ժամանակ է` կառավարության հետ աշխատում ենք մի ծրագրի շրջանակներում, որ կարողանանք առողջապահության ոլորտում ապօրինի վճարները վերացնել: Հիմա պիլոտային ծրագիր է իրականացվում «Արաբկիր» բժշկական համալիրում, ավարտվել է դրա առաջին փուլը: Այդ ծրագրով փորձ է արվում հստակեցնել իրական ծախսերը և պետության կողմից հաստատված գները: Իսկ այդ երկուսի միջև դեֆիցիտ կա. իրական ծախսերը շատ ավելին են, քան պետության կողմից հաստատված գները: Եվ այդ տարբերությունից ելնելով` կառավարությունը համապատասխան քայլեր պետք է անի` շտկելու համար դեֆիցիտը: Բոլորս գիտենք, որ այդ դեֆիցիտը հիմք է` ոչ օրինական գումարներ վերցնելու համար: Կառավարության որոշմամբ իրականացվող պիլոտային ծրագիրը ցույց է տալիս, որ իսկապես խնդիրներ ունենք, ստվերային գումարների բավական մեծ շրջանառություն գոյություն ունի: Այդ ծրագիրը թույլ է տալիս վերացնել կոռուպցիան, երբ բոլոր ֆինանսները մտնում են դրամարկղ, և ադմինիստրացիան ինքն է կառավարում հոսքերը, ադմինիստրացիային մենք պետք է կարողանանք սովորեցնել կորպորացիոն կառավարման մեխանիզմ: Երկու տարի առաջ ծննդօգնությունը վերցվեց պետության լիարժեք հովանու տակ, դարձավ բացառապես անվճար: Հաջորդ տարվանից մինչև 7 տարեկան երեխան հիվանդանոցում կբուժվի բացառապես անվճար: Եվ հիմա վարչապետի ելույթի ողջ իմաստն այն էր, որ եթե մենք` որպես պետություն, այս դժվար պայմաններում 2 անգամ բյուջեն ենք ավելացնելու, որպեսզի երեխաները բուժվեն բացառապես անվճար, և որևէ մեկը թույլ է տալիս բուժման համար կողքից փող վերցնել, դա չպետք է հանդուրժենք:
– Այսինքն` կարելի է ասել, որ կոռուպցիոն երևույթներն առողջապահության համակարգում ներքին օղակներում են:
– Անկախ նրանից` դա որտեղ է, մենք բոլորս պատասխանատու ենք: Վարչապետը քննադատում է առողջապահության նախարարությանը, քանի որ առաջին կառավարող մարմինը նա է և առաջին հարվածը նրան է հասնում: Բայց իրականում նրա ելույթից բոլորս պետք է դասեր քաղենք, մեր աշխատանքն անենք ու նպաստենք կոռուպցիայի վերացմանը:
– Իսկ արդյո՞ք փոխնախարարներին և աշխատակազմի ղեկավարին աշխատանքից ազատելը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ձև է:
– Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ դուրս եկան, քանի որ կոռումպացված էին, դրամ էին շորթել: Ես այստեղ կապ չեմ տեսնում: Օրինակ` Թաթուլ Հակոբյանը դուրս եկավ, քանի որ ինչպես ինքը մեկնաբանեց, չէր կարող աշխատել այդտեղ: Ուղղակի քանի որ համընկել է ամեն ինչ իրար հետ, երբ կրքերը սրվեցին, ուստի այդ ժամանակ մարդն իր որոշումն ընդունեց: Բայց իրականում չեմ ասի, որ կոնկրետ կոռուպցիայի հետևանքով տեղի ունեցավ այդ ամենը:
– Տեսակետ կար, որ այդ ամենը ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն է, քանի որ առողջապահության նախարարը ԲՀԿ-ական է, իսկ վարչապետը` ՀՀԿ-ական:
– Աշխատանքից ազատված երկու փոխնախարարներն էլ անկուսակցական էին, իսկ աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը ՀՀԿ-ական էր: Այսինքն` չեմ կարծում, որ այստեղ կուսակցական խնդիրներ կային: Վերջիվերջո, եթե վարչապետն ուզենար նախարարին ինչ-որ բան ասել, ապա կասեր, չեմ կարծում, որ նա կաշկանդված է նախարարին ինչ-որ բան ասելու մեջ: Ամեն դեպքում ես հակասություններ չեմ տեսնում:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ միայն առողջապահության և կրթության ոլորտները մատնանշվեցին այս ելույթի մեջ, մյուս ոլորտներին անդրադարձ չեղավ, թեև դրամաշորթության կասկածանքով ձերբակալվել էր ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի «Ռոժ» մականունով հայտնի հրամանատարն ու ևս մի բարձրաստիճան սպա, բնապահպանության նախարարության տեսչության աշխատակիցներից երկուսը նույնիսկ դատապարտվել են կաշառք վերցնելու մեղադրանքով:
– Դա վկայում է այն մասին, ինչի մասին արդեն խոսեցի. խնդիրը համակարգի ճիշտ կազմակերպման, ճիշտ մոտեցումների մեջ է: Իմ ընկալմամբ, խոսքը վերաբերում էր համակարգում եղած թերություններին, համակարգում եղած դրամային ոչ օրինական շրջանառությանը: Ես առողջապահության այդ մասը չեմ ուզում կոչել կոռուպցիա, այլ հակված եմ անվանելու գումարների ոչ օրինական շրջանառություն: Բայց նորից եմ ասում` կառավարությունը, վարչապետը և ինքը` նախարարը լի են վճռականությամբ, որ մինչև վերջ գնան ու թերությունները շտկեն: Մանավանդ որ` կա նաև նախագահի հստակ հրահանգը: Սա գլոբալ խնդիր է, անելիքներ շատ-շատ ունենք: Ես ընդունում եմ, որ այո, քննադատությունն առողջ էր, տեղին էր: Եվ նախարարության մեջ իրենք իրենց հանգուցալուծումները տվեցին:
– Այսինքն` ի՞նչ հանգուցալուծումների մասին է խոսքը: Եթե ասում եք` աշխատանքից ազատված փոխնախարարները կապ չունեն կոռուպցիոն երևույթների հետ, ուրեմն` ի՞նչ հանգուցալուծումների մասին է խոսքը:
– Մարդիկ գտան, որ եթե իրենց քննադատել են, եթե իրենք չեն կարող իրենց գործն անել ինչպես հարկն է, կամ իրենց աշխատաոճը չի համապատասխանում, դիմում են տվել, դուրս են եկել:
– Կոռուպցիայի դեմ ձեռնարկվող միջոցառումները, ձեր կարծիքով, բավարա՞ր են:
– Չեմ կարծում, որ վարչապետը սրանով կանգ կառնի: Կարծում եմ` նա հետևողական կլինի, որպեսզի տեսնի արդյունքները: Կարծում եմ` այս հարցը մեր պետության առջև լրջորեն դրված է, և մենք բոլորս մեր ջանքերը պետք է ներդնենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում