Սիրիայում ռուսական խմբավորման գործողությունը թույլ է տվել խախտել Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում վերարտադրվող «գունավոր հեղափոխությունների» շղթան: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի 2-րդ համառուսական երիտասարդական համաժողովի բացմանը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Սիրիական Արաբական Հանրապետությունում մեր խմբավորման գործողությունը թույլ է տվել աշխարհաքաղաքական խնդիր լուծել՝ խախտել Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում վերարտադրվող «գունավոր հեղափոխությունների» շղթան»,- ընդգծել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ «գունավոր հեղափոխությունների» ալիքը լուրջ փոփոխություններ է առաջացրել համաշխարհային քաղաքականությունում, աշխարհում և տարածաշրջաններում ուժերի հավասարակշռության հարցում:
«Հարավսլավիա, Վրաստան, Իրաք, Լիբիա, Ուկրաինա, Սիրիա՝ ահա պետությունների ոչ ամբողջական ցանկը, որտեղ «փորձարկվել է» «գունավոր հեղափոխությունների» սցենարը»,- նշել է ռուս նախարարը: