Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային:
«Այսօր իմ կարգադրությամն Մեհրիբան Ալիևան նշանակվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ: Մեհրիբան Ալիևան երկար տարիներ կարևոր և ակտիվ դերակատարում է խաղում երկրի հասարակա-քաղաքական կյանքում, մեր մշակութային կյանքում»,-ասել է Իլհամ Ալիևը Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստին:
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի առաջին տիկինը հանդիսանում է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահը:
Հիշեցնենք, որ 2016թ․ սեպտեմբերին Ադրբեջանում անցած հանրաքվեի արդյունքում երկրի սահմանադրության մեջ տեղի է ունեցել 29 փոփոխություն, որոնց հետևանքով սահմանվել են առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոններ։