Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Եգորյանը կկեղտոտի սուսերը, եթե հանդիպի սկանդալային լրագրողին

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, 2016 թվականի Ռուսաստանի լավագույն մարզիկ ճանաչված սուսերամարտիկ Յանա Եգորյանի՝ «Էքսպրես գազետա» պարբերականին տված աղմկահարույց հարցազրույցի շուրջ կրքերը էլ ավելի են բորբոքվում:

Հիշեցնենք. հրապարակման համաձայն՝ Եգորյանը, անդրադառնալով աշխարհաքաղաքական լարված իրավիճակին, մասնավորապես նշել էր. «Ապրում ենք այնպիսի հասարակությունում, որում մարդիկ սովորել են հոտի բնազդին։ Դեպքեր գիտեմ, երբ երկու հարևան երկրների սուսերամարտիկները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ հիմա ատում են միմյանց։ Դա հիմարություն է։ Ամեն ինչ որոշում են քաղաքական գործիչները, իսկ տուժում են հասարակ մարդիկ: Ես, սակայն, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր կարծիքն ունենա։ Օրինակ՝ ես ազգությամբ հայուհի եմ: Այնպես է ստացվել, որ ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանից, և թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիր ունի բարձր մակարդակներում։ Ում հետ ցանկանում եմ՝ նրա հետ էլ ընկերություն եմ անելու»։

Հարցազրույցում կար անդրադարձ նաև Եգորյանի և Ռուսաստանի հավաքականի սուսերամարտիկ Տիմուր Սաֆինի միջև սիրավեպի մասին: Մասնավորապես, հրապարակումը վերնագրված էր «Սեքսուալ սուսերամարտիկ Յանա Եգորյանը՝ «Ինսթագրամում» հրապարակված բաց լուսանկարների մասին», և նշված էր, որ Եգորյանի և Սաֆինի սիրավեպը ծաղկուն շրջանում է: Հարցազրույցից օրեր անց Եգորյանը հերքեց թե՛ սիրավեպի մասին և թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով իր կողմից արված հայտարարությունները:

«Սիրելիներս, ծիծաղը՝ ծիծաղ, բայց հիմա ուղղակի ցանկանում եմ լաց լինել: Ես և Տիմուր Սաֆինը պարզապես լավ ընկերներ ենք: Նա, ով ինձնից հարցազրույց է վերցրել… Հուսով եմ՝ չեմ հանդիպի նրան, այլապես սուսերս կկեղտոտվի… Նման հոդվածները փչացնում են մարդկային հարաբերությունները: Տիմուրն իր անձնական կյանքն ունի, ես՝ իմ: Դեղին մամուլ, այլ բան չեմ կարող ասել»,- «Ինսթագրամում» գրել էր Եգորյանը:

Վերջինս news.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել էր նաև Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ դիտարկմանը: «Ես այդպես չեմ ասել: Լրագրողները ցանկանում են վարկանիշ և գրում են այդպես, որպեսզի մարդիկ կարդան»,- նշել էր մարզուհին:

Աղմկահարույց հարցազրույցի հեղինակը Ռուսաստանում սկանդալային լրագրողի համբավ ձեռք բերած Սերգեյ Դադիգինն է: Նրա հրապարակումները մասնավորապես վերաբերում են մարզիկների անձնական կյանքին, որոնք վարկաբեկող լինելուց բացի՝ շարունակ հերքվում են: «Իգոր Նետոն արտամուսնական կապից ծնված երեխա ունի», «Չեպալովան աղջիկ է ունեցել ոչ թե ամուսնու, այլ սիրեկանի համար», «Ում համար է մերկացել հայտնի հոկեյիստի կինը»՝ նման վերնագրերով հրապարակումներով Դադիգինը տարիներ շարունակ կոնֆլիկտային իրավիճակներում է հայտնվում՝ այս կերպ փորձելով ճանաչում ձեռք բերել:

Վերջերս Դադիգինը անդրադարձել էր նաև հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և հայ գործարար Ալեքսիս Օհանյանի հարաբերություններին: Հրապարակումն ունի «Ամերիկուհի Ուիլյամսը հայկական ուտեստներ կպատրաստի» վերնագիրը: Նշենք, որ հոդվածն ամբողջովին թարգմանված է Daily Mail պարբերականից, որտեղ հայկական ուտեստներ պատրաստելու մասին խոսք անգամ չկա: Ավելին՝ «Էքսպրես գազետայի» թղթակիցը՝ նշելով, որ Ուիլյամսի փեսացուի հայրը հայ է, փորձել է նրան ներկայացնել որպես «պապայի տղա». «Կյանքում ամենադժվար պահերին ես հույսս դնում եմ ծնողներիս վրա: Կյանքում դա ամենակարևորն է»:

Դադիգինը խոսքով՝ Օհանյանը նման հայտարարություն արել է հարցազրույցներից մեկում՝ չնշելով, սակայն, թե երբ և որ լրատվական միջոցի հետ զրույցում է ասել հայազգի գործարարը: Նման էժանագին հնարքներով հոդվածագիրը արհեստականորեն փորձել է հնչեղություն հաղորդել հրապարակմանը՝ այնտեղ զետեղելով հորինված հայտարարություններ:

Թյուր տեղեկություն տարածելու համար բազմաթիվ անգամ մարզիկները նրա դեմ դատական հայց են ներկայացրել: Այդուհանդերձ, օլիմպիական մարզաձևերը խթանելու համար Ռուսաստանի փոխվարչապետը Դադիգինին շքանշան է շնորհել: Եթե չլինեին Դադիգինի նման համբավն ու խեղաթյուրված այլ հրապարակումներ, Եգորյանի հերքումները կարող էին ոչ միանշանակ ընկալում ունենալ:

Առկա հանգամանքները վկայում են, սակայն, որ Եգորյանը ընկել է սկանդալային թղթակցի թակարդը: Ու փաստորեն անկախ հերքումներից՝ Դադիգինին հերթական անգամ հաջողվեց աղմուկ բարձրացնել և հանրության ուշադրությունը կենտրոնացնել իր շուրջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում