Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Ցանկացած ընտրություն գնահատում ենք փաստական հիմքի վրա. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելություն

Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը: Փետրվարի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսոնը հայտնեց, որ իրենց աշխատանքը սկսել են փետրվարի 20-ից, հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ: «Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին մեզ հրավիրելու համար և լիահույս ենք, որ այս ընթացքում կաշխատենք իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ակնկալելով, որ նրանց համագործակցությունը մեզ հետ կլինի թափանցիկ»,- ասաց Պետերսոնը:

Նա հայտնեց, որ Երևանում տեղակայված իրենց հիմնական թիմը բաղկացած է 13 պետություններ ներկայացնող 14 փորձագետներից, որոնք փետրվարի 20-ից աշխատանքի են անցել։ «Մենք դիտարկելու ենք բոլոր այն խնդիրները, որոնց մեր զեկույցներում անդրադառնալու ենք։ Հաջորդ շաբաթ մեզ կմիանան երկարաժամկետ 28 դիտորդներ, որոնք կտեղակայվեն ողջ երկրի տարածքում։ Հաջորդ շաբաթվա կեսից նրանք մեզ կզեկուցեն իրենց դիտարկման տարածքում արձանագրած զարգացումների մասին»,- ասաց նա։

Պետերսոնը հավելեց, որ քվեարկության օրվան մոտ ակնկալում են, որ իրենց կմիանան 250 կարճաժամկետ դիտորդներ, ովքեր  կարձանագրեն քվեարկության ընթացքը։ Այդ թիմը ենթակա է հաստատման, երբ ԵԱՀԿ-ից  կստանան հաստատում գործուղումների վերաբերյալ։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում 11-րդ անգամ է դիտորդական առաքելություն իրականացնում։ «Մեր դիտարկումն իրականացնում ենք ԺՀՄԻԳ-ի մեթոդների համաձայն։ Մենք անկողմնակալ ենք,  ընտրությունները դիտարկելու ենք միջազգային չափանիշների և տեղական նորմերի հիման վրա։ Մենք դիտարկելու ենք, գնահատելու ենք,  ներկայացնելու ենք առաջարկներ: Քարոզարշավի ընթացքի վերաբերյալ նույնպես կստանաք մեկնաբանություններ մեր կողմից»,- ընդգծեց դիտորդական առաքելության ղեկավարը:

Պետերսոնը նշեց, որ մի քանի շաբաթ անց  հանդես կգան զեկույցով, որը կլինի փաստերի վերաբերյալ և կպարունակի նախնական գնահատականներ։ «Ընտրություններից հետո մենք կներկայացնենք քվեարկության վերաբերյալ մեր նախնական դիտարկումները: Դա կլինի մամուլի ասուլիսի միջոցով, և մենք ակնկալում ենք, որ դա կլինի համախմբված զեկույց մեր, Եվրոպայի Միության խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի կողմից։ Երկու ամիս անց կստանաք մեր վերջնական զեկույցը, որը հիմնված կլինի մեր գնահատականների վրա և կպարունակի առաջարկներ ու խորհուրդներ։ Հետո արդեն մեր առաջարկությունները հաշվի առնելը, դրանցի հիման վրա որոշումներ կայացնելը մնում է Հայաստանի իշխանություններին և քաղաքական կուսակցություններին»,- եզրափակեց Յան Պետերսոնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում