Apple ընկերությունը նախատեսում է ներկայացնել կարմիր գույնի iPhone 7: Ինչպես հաղորդում է ճապոնական Mac Otakara պորտալը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին, կորպորացիան համանման հայտարարությամբ հանդես կգա մարտին ցուցահանդեի շրջանակներում:
Սա վերջին ժամանակներս արդեն երկրորդ լուրն Է iPhone-ի նոր գույնի վերաբերյալ: Ավելի վաղ հաղորդվել էր, թե նոր գունային լուծումը հասանելի կլինի միայն iPhone 7s-ի համար և սոսկ Չինաստանում: Ըստ լուրերի՝ բացի փայլուն կարմիր պատյանով iPhone 7-ից և 7 Plus-ից, Apple-ը կստեղծի iPhone SE՝ 128 գիգաբայթ հիշասարքով:
Աղբյուրը նաև պնդում Է, որ ցուցահանդեսում կկայանա iPad նոր պլանշետային համակարգիչների շնորհանդեսը: Բացի 7,9, 9,7 և 12,9 դյույմ անկյունագծով iPad-ների նորացումից, ընկերությունը կներկայացնի նոր «անշրջանակ» պլանշետ՝ 10,5 դյույմ անկյունագծով: