Ռուսաստանի ԱԳՆ-ը նախապատրաստել է նախագահի հրամանագրի նախագիծ, որը կխստացնի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի հանդեպ:
Ինչպես հաղորդում է rbc.ru կայքը, փաստաթուղթը կապված է 2016թ. նոյեմբերի 30-ի ՄԱԿ ԱԽ-ի 2321 բանաձևի հետ, որը նախատեսում է մի շարք սահմանափակումներ սահմանել Հյուսիային Կորեայի հանդեպ՝ ի պատասխան միջուկային փորձարկումների:
Հրամանագիրը նախատեսում է դադարեցնել ցանկացած գիտական-տեխնիկական համագործակցություն անհատ անձանց կամ Հյուսիսային Կորեայի կազմակերպությունների հետ: Բացառություն է կազմում բժշկական ոլորտը: