ՄԱԿ-ը հայտարարել է Հարավային Սուդայի մի քանի շրջաններում սովի մասին։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ երկրի մոտ 100 հազար բնակիչներ կարող են առաջիկայում մահանալ, եթե երկիր չտեղափոխվի մարդասիրական օգնության բավականաչափ ծավալ։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Հարավային Սուդային մոտ 1 մլն բնակիչ գտնվում է սովի եզրին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ նրանցից ավելի քան 250 հազարը երեխաներ են։
Ընդհանուր առմամբ թերսնումից Հարավային Սուդանում տառապում է երկրի բնակչության 40 տոկոսը կամ 4.9 մլն մարդ։
Հարավային Սուդանն անկախություն է հռչակել 2011 թվականին։