Կանադական Մոնրեալի (Քվեբեկ նահանգ) քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել մեգապոլսին «քաղաք-ապաստարանի» կարգավիճակ տրամադրելու մասին, որտեղ անօրինական ներգաղթյալները չեն հետապնդվի Կանադայի միգրացիոն օրենսդրության խախտման համար։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։
«Մենք նրանց կապահովենք բժշկական ծառայություններով, կացարանով և ինտեգրմամբ։ Նրանցից շատերը հանդիսանում են զոհեր»,-ասել է քաղաքապետ Դենի Կոդերը։
Առաջին կանադական «քաղաք-ապաստարանը» 2013 թվականին դարձել է Տորոնտոն (Օնտարիո), այնուհետև նրան միացել են Վանկուվերը (Բրիտանական Կոլումբիա), Հեմիլթոնը և Լոնդոնը (երկուսն էլ Օնտարիո նահանգում)։