Թեհրանում թուրք դեսպան Ռեզա Հական Թեքինը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ կապված Մյունխենի անվտանգության համաժողովում Թուրքիայի ղեկավարության հայտարարության հետ։ Այս մասին հայտնում է Haber7-ը։
Իրանը շուտով կարող է կորցնել իր համբերությունը, եթե Թուրքիան շարունակի իր «հեգնական դիտողությունները Իրանի հանդեպ»՝ ասել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Ղասեմին։
Մյունխենի անվտանգության համաժողովում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատություն էր հնչեցրել Իրանի հասցեին՝ հայտարարելով, որ Թեհրանի գործողությունները միտված են Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում իրավիճակի ապակայունացմանը։