Մելբուռնից ոչ հեռու թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնի վրա։ Զոհվել են ինքնաթիռում գտնված 5 անձիք։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
Վթարը տեղի է ունեցել Էսենդոն օդանավակայանի մոտ։
Նախնական վարկածով՝ թռիչքից անմիջապես հետո խնդիր է առաջացել շարժիչի հետ կապված։ Վթարի պահին առևտրի կենտրոնը փակ է եղել։