Ռուսաստանը չի քննարկում Ադրբեջանով գազի սվոփային մատակարարումը Իրան, լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Գազի վերաբերյալ այժմ քննարկումներ չենք անցկացնում»,- ասել է Նովակը՝ պատասխանելով այդ առնչությամբ հարցին:
Անցած տարվա օգոստոսին Նովակը հայտնել էր, թե Մոսկվան և Թեհրանը քննարկում են Իրանի հարավում հեղուկ գազի գործարան կառուցելու և այնտեղից գազի սվոփային մատակարում կատարելու հնարավորությունը` Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Իրանի հյուսիս բնական գազի մատակարարման փոխարեն: