Microsoft-ի հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է ռոբոտների աշխատանքը հարկելու անհրաժեշտության մասին՝ գրում է Quartz-ը:
Նրա կարծիքով՝ մարդկանց փոխարեն աշխատող ռոբոտների աշխատանքը նույնպես պետք ենթարկվի համարժեք հարկման:
«Ես կարծում եմ՝ ռոբոտներին օգտագործող ընկերությունը դեմ չի լինի, ամեն ինչ կարգին է»,- նշել է նա:
Գեյթսը առաջարկում է ավտոմատացման հետևանքով դուրս մնացած աշխատուժը ուղղել այն ոլորտներին, որտեղ հատկապես առկա է մարդկային հարաբերությունների կարիքը, օրինակ՝ տարեցների և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխանեի հետ աշխատանքը: Գեյթսի կարծիքով՝ այդ ոլորտներում նախկինի պես կադրերի պակաս է զգացվում: