Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Զինադադար չկա. հայ-ադրբեջանական սրացումը վաղ թե ուշ անխուսափելի է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:

 

– Պարոն Ֆելգենհաուեր, այսօր շատ են քննարկում Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական նոր բախումների հավանականությունը: Ձեր կարծիքով՝ պատերազմի վերսկսման ի՞նչ հավանականություն կա:

– Ըստ էության, այնտեղ ռազմական գործողությունները պարբերական բնույթ ունեն: Անշուշտ, հնարավոր է էսկալացիա կամ սրացում: Այն հավանական է, բայց թե երբ կլինի, չեմ կարող ասել: Կարծում եմ, որ գործնականում էսկալացիան անխուսափելի է, քանի որ լուրջ բանակցություններ չկան կողմերի միջև, կողմերի դիրքերը բացարձակապես անհամապատասխան են կամ հակադրվող, ուստի կարծում եմ, որ ի վերջո նոր սրացումը ղարաբաղյան ճակատում, հնարավոր է՝ նույնիսկ անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ավելի քան հնարավոր է:

– Անխուսափելի է զուտ ռազմակա՞ն իմաստով, թե՞ նաև հաշվի առնելով քաղաքական իրադրությունը:

– Ռազմական իմաստով՝ երկու կողմերն էլ պատրաստվում են: Վաղ թե ուշ բախում կլինի: Քաղաքական գործընթաց չկա:

– Համաձայն եք, որ հակամարտության մեջ այսպես ասած՝ բնական ագրեսորը Ադրբեջանն է, որը նույնիսկ չի թաքցնում, որ մտադիր է հիմնախնդիրը լուծել ռազմական ուժի կիրառման միջոցով: Եթե այո, ապա ի՞նչ նպատակներ է հետապնդելու ադրբեջանական կողմը՝ սկսելով ռազմական գործողություններ:

– Ես չեմ համարձակվի կանխատեսել, թե ով կսկսի կրակել առաջինը կամ ով կսկսի էսկալացիան, բայց փաստն այն է, որ երկու կողմերն էլ պատրաստ են սրացմանը, գուցե երկու կողմն էլ ունեն որոշակի հետաքրքրություն դրանում: Ուստի հարցն արդեն այն չէ՝ դա տեղի կունենա, թե՞ ոչ, այլ այն է, թե ե՞րբ տեղի կունենա, բայց նոր սրացումը՝ ինչպիսին եղավ նախորդ տարվա ապրիլին, գործնականում անխուսափելի է, սակայն դժվար է ասել, թե ով կլինի պատերազմի ֆորմալ նախաձեռնողը: Դա տանգոյի նման է. միշտ պարում են երկուսով: Չեմ կարող ասել՝ ինչ աստիճանի կամ ինչ ծավալների սրացում կլինի: Այն կարող է լինել շատ կարճատև՝ ինչպես ապրիլի «քառօրյա պատերազմը», կարող է նաև լինել ավելի լուրջ՝ լայնածավալ պատերազմ, թեև դժվար թե դա լինի միանգամից: Հույս ունենանք, որ նոր սրացումը ապրիլյան պատերազմի պես կարճատև կլինի:

Այսօր որևէ հստակ բան հնարավոր չի ասել, բայց համոզված եմ, որ երկու կողմերն էլ՝ և՛ հայկական, և՛ ադրբեջական զինվորական շտաբները պատրաստվում են գալիք սրացմանը:

– Իսկ ինչպե՞ս է արտացոլվում այդ պատրաստվելը: Կողմերը զինվո՞ւմ են, նոր զինատեսակնե՞ր են ձեռք բերում:

– Իհարկե, երկու կողմերն էլ զենք են գնում, պատրաստվում են: Երկու կողմն էլ որոշակի իմաստով բավարարված չեն «քառօրյա պատերազմից»: Կա պահանջարկ ադրբեջանական հասարակության մեջ՝ անելու ավելին, և, անկասկած, կա պահանջարկ հայ հասարակության մեջ՝ գոնե վերադարձնել այն դիրքերը, որոնք հայկական կողմը կորցրել է ապրիլին:
– Հայ հասարակության մեջ հաստատապես պատերազմի պահանջարկ չկա:

– Դե, կտեսնենք:

– Նոր սրացումը, Ձեր կարծիքով, լինելու է հակամարտության գոտում վերջին տարիներին ստեղծված իրավիճակի բնական զարգացման հետևա՞նքը, թե՞ դա անհնար է՝ առանց համապատասխան քաղաքական որոշման:

– Զինված երկու ուժեր կանգնած են դեմ դիմաց և մշտապես կրակում են միմյանց վրա, կան նաև կորուսնտեր երկու կողմերից: Այնտեղ փաստացի չկան դիտորդներ (երբեմն միայն հայնտվում են մի քանի դիտորդներ ԵԱՀԿ-ից), չեզոք գոտիներ չկան, խրամատները խրամատների դիմաց են, և կրակում են ամեն օր: Իհարկե, սրացումը վաղ թե ուշ անխուսափելի է: Նույնիսկ կայուն զինադադարն է անհնար: Ըստ էության, զինադադար չկա, պարզապես ռազմական գործողությունների մակարդակն առայժմ շատ ցածր է, բայց ցանկացած պահի այն կարող է բարձրանալ: Իհարկե, պետք է որոշում՝ այդպիսի սրացման համար, բայց մյուս կողմից՝ այն կարող է սկսվել նաև բավական տարերայնորեն. մեկը կկրակի, մյուսները կպատասխանեն, և սկսվում է էսկալացիան, երբ երկու բանակներն էլ պատրաստ են դրան:

– Ի՞նչ դիրք կբռնի Մոսկվան այս անգամ, եթե լինի նոր էսկալացիա և նոր հարձակում Ադրբեջանի կողմից: Շատ փորձագետներ հիշատակում են Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործը չէ, և որ խնդրի ռազմական լուծումն անընդունելի է:

– Զինված հակամարտության սրացումը ղարաբաղյան ճակատում պետք չէ Մոսկվային: Մյուս կողմից, Կրեմլը բազմաթիվ այլ խնդիրներ ունի, և այդ հարցին լուրջ ուշադրություն չեն դարձնում, քանի դեռ չի լինում լուրջ սրացում: Հակամարտության ներկայիս մակարդակը, կարծես թե, ընդունելի է, որովհետև կան մի շարք այլ կարևոր խնդիրներ՝ Սիրիան, Ուկրաինան, Թրամփի անհասկանալի և անկայուն վարչակազմի հարցը: Եթե սկսեն կրակել, կսկսենք ճնշում գործադրել կողմերի վրա՝ ինչպես նախորդ տարվա ապրիլին, կփորձենք համոզել կամ նույնիսկ ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի դադարեցնեն ռազմական գործողությունները:

– Սրացումը ձեռնտո՞ւ չէ Մոսկվային, թե՞ այն սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար, որովհետև Ռուսաստանի փորձագետներ գրում են վերլուծություններ, զեկույցներ, որտեղ ԼՂ հակամարտությունը նշվում է որպես սպառնալիք:

– Որոշ սպառնալիք, իհարկե, կա, բայց ես նկատի ունեմ, որ այն այսօր առաջնային չէ Ռուսաստանի համար, կան բազմաթիվ այլ՝ ավելի էական սպառնալիքներ: Վերջերս Բաքվում հանդիպեցին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Գլխավոր շտաբերի պետերը: Դրանից հետո իմ հեռախոսը պայթում էր Բաքվից եկած հեռախոսազանգերից, թե «ի՞նչ է նշանակում դա»: Ես պատասխանում եմ՝ «դա որևէ կապ չունի Ղարաբաղի հետ, դա պարզապես հանդիպում է չեզոք տարածքում»: Ուստի կոնֆլիկտը առաջնային է Երևանի ու Բաքվի համար, բայց Մոսկվայի համար այն գլխավորը չէ: Մյուս կողմից՝ Ռուսաստանին հիմա ընդհանրապես պետք չէ պատերազմ այնտեղ: Ռուսաստանը սկզբունքորեն կուզենար սերտ հարաբերություններ ունենալ և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, ինչ-որ չափով վերականգնել նախկին խորհրդային գերիշխանությունը ողջ Անդրկովկասում, հետևաբար Ռուսաստանը փորձում է հավասարակշռություն պահպանել երկու կողմերի միջև, ինչը, իհարկե, դուր չի գալիս շատերին Երևանում, որովհետև ֆորմալ առումով՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը ֆորմալ առումով դաշնակից չէ, բայց Ռուսաստանը ձգտում է հավասար հարաբերություններ ունենալ երկուսի հետ էլ: Երկու երկրներն էլ պետք են Ռուսաստանին:

Իսկ գլոբալ գործընթացները, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների ներկայիս վիճակը որքանո՞վ են ազդում նոր պատերազմի հնարավորության վրա: Սպիտակ տուն է եկել նոր նախագահ, որը բոլորովին այլ կերպ է նայում Ռուսաստանի հետ հարաբերություններին, անվտանգության հարցերին, նույնիսկ ՆԱՏՕ-ի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին: Սա որևէ կերպ ազդո՞ւմ է կոնկրետ մեր տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության վրա:

Կրկին՝ ոչ այնքան, դա հիմա գլխավոր հարցը չէ: Այո, հույսեր կային, որ Թրամփի հետ հնարավոր կլինի համաձայնության գալ, բայց մյուս կողմից՝ միանշանակ պարզ է, որ Թրամփը ապակառուցողական տարր է, նա քանդում է ամերիկյան հին դաշինքները կամ միությունները, և սա ևս կարևոր հանգամանք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում