Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ շրջանը անվանել է հաջող, հայտնում է Tasnim գործակալությունը:
«Աստանա-2» բանակցությունները եղել են հաջող»,- ասել է նա Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ: «Չնայած դրանք ձախողված պատկերելու մի քանի որոշակի փորձերի, մենք հաջողության հասանք` իրավական կարգավիճակ տալով Աստանայի բանակցություններին»,- ավելացրել է նա:
Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ շրջանը տեղի է ունեցել փետրվարի 15-16-ին: Բանակցությունների արդյունքում վերջնական պայմանավորվածության են հասել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայի հրադադարի մոնիթորինգային խումբ ստեղծելու վերաբերյալ: