Ռուսաստանը և Իրանը ձեռնամուխ են եղել 1,4 գիգավատ հզորությամբ «Սիրիկ» ջերմաԷլեկտրակայանի շինարարությանը, որն իրականացվելու Է Իրանի հարավի Բենդեր-Աբաս քաղաքում՝ տեղեկացնում է ria.ru-ն:
Բացման արարողությանը մասնակցել Է ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Համոզված եմ, որ «Սիրիկ» ՋԷԿ-ի շինարարությունը և նրա հետագա շահագործումը դրական ազդեցություն կունենա Իրանի ողջ տնտեսության վրա: Էլեկտրակայանը թույլ կտա մեծ թվով աշխատատեղեր ստեղծելու Հորմոզղանի նահանգի բնակիչների համար, ազդակ կհաղորդի տարածաշրջանի արդյունաբերության և ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը»,-ասել Է Նովակը:
2016 թ. դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի «ՏեխնոպրոմԷքսպորտ» ընկերությունը և Իրանի ջերմաԷլեկտրակայաններում ԷլեկտրաԷներգիա արտադրող Հոլդինգային ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Իրանում «Սիրիկ» («Հորմոզղան») ՋԷԿ-ի շինարարության վերաբերյալ, որը նախատեսում Է Ռուսաստանի կողմից 1,2 մլրդ եվրոյի ֆինանսավորում:
Ջերմային Էլեկտրակայանը բաղկացած կլինի 350 մեգավատանոց չորս շոգեուժային բլոկներից: