Փետրվարի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Վաչագան գյուղից դեպի Շինարարների թաղամաս տանող ճանապարհին շրջադարձ կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մ գլորվել ձորը:
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: