Պաշտոնական Թեհրանն անդրադարձել է Թուրքայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որը Մյունխենի անվտանգության համաժողովում քննադատել էր Իրանին։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ «Թուրքիան չպետք է փորձարկի Իրանի համբերությունը»։ Այս մասին հաղորդում է Tehran Times-ը:
«Թուրքիան մեր հզոր հարևանն է, բայց Իրանի համբերությունն անսահման չէ»,-ասել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ:
Մյունխենի անվտանգության համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին քննադատություն էր հնչեցրել Իրանի հասցեին՝ հայտարարելով, որ Թեհրանի գործողությունները միտված են Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում իրավիճակի ապակայունացմանը։
«Թուրքիան դեմ է ցանկացած բաժանումների՝ կրոնական, թե դավանական»,- ասել է Չավուշօղլուն։