Իրանը հրթիռային հրաձգություններ Է անցկացրել «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի Էլիտային բաղադրիչի) ցամաքային ուժերի զորավարժությունների շրջանականերում: Ինչպես հայտնել Է Tasnim գործակալությունը, ուսումնական թիրախները «հաջողությամբ խոցվել են տարբեր դասերի բարձր ճշգրտության հրթիռներով»:
«Մեծ մարգարե-11» կոդային անվանմամբ զորավարժություններն սկսվել են փետրվարի 20-ի առավոտյան Իրանի կենտրոնական շրջաններում: Դրանք անցկացվում են երկու փուլով՝ ցամաքային ուժերի, հակաօդային պաշտպանության, հրետանու և օդուժի ստորաբաժանումների մասնակցությամբ:
Հունվարի վերջին Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին, հայտնել Էր, որ Իրանը Սեմնանի նահանգի զինափորձարանում իրականացրել Է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում: Այս հաղորդագրությունը միջազգային լայն արձագանք Էր ստացել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ «Իրանը կրակի հետ Է խաղում», իսկ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ընդլայնել Է հակաիրանական պատժամիջոցները՝ սեւ ցուցակների մեջ հավելելով 13 մարդու և 12 կառույցներ, որոնք, ինչպես նշվել Է, «առնչություն ունեն Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի հետ կամ Էլ որևԷ կերպ աջակցություն են ցուցաբերում ԻՀՊՔ-ին»: