Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

16 օգնական ու խորհրդական. վարչապետի նոր հոբբին ու «հավաքածուն»

Կարեն Կարապետյանը, թերևս, Հայաստանի այն եզակի վարչապետն է, ով ունի մոտ երկու տասնյակ խորհրդականներ ու օգնականներ: Սեպտեմբերին, վարչապետ նշանակվելուց հետո գրեթե շաբաթ չի լինում, որ նա նոր օգնական կամ խորհրդական չընդունի: Քաղաքական դաշտը նախ զարմացավ նրա տարօրինակ, ոլորտին ու իրավիճակին չտիրապետող, քաղաքականապես ոչ հասուն նախարարներով: Սերժ Սարգսյանը նրան տվել էր կադրային հնարավորինս լայն լիազորություններ, և Կ.Կարապետյանը սկսեց կառավարությունն աջուձախ մաքրել օդիոզ պաշտոնյաներից, բայց փոխարենն իր ընկերական շրջապատից գործադիր՝ որպես առաջին և երկրորդ դեմքեր, բերեց այնպիսիններին, որոնց այդ նշանակումների մասին ոչ միայն հանրությունն ու քաղաքական դաշտը, այլև նախարարներն ու փոխնախարարներն իրենք ապշած մնացին: Թութակը ուսին հեծանիվ քշող փոխնախարարից մինչև պետբյուջեի հաշվին բիզնես-դասով թռնող, և հանրությանը դուր գալու համար իր այդ սովորությունը փոխել չցանկացող պետեկամուտների կոմիտեի նախարար:

Բայց եթե նախարարների ու փոխնախարարների թիվը գրեթե ֆիքսված է և նույն նախարարությունում մի քանի նախարար կամ մեկ տասնյակ փոխնախարարներ հնարավոր չէ նշանակել, ապա Կ.Կարապետյանն այդ բացը լրացրել է օգնականների ու խորհրդականների միջոցով: Նա կառավարությունը լցրել է պաշտոնապես գրանցված, այսինքն՝ աշխատավարձ ստացող և հասարակական հիմունքներով՝ անվճար աշխատող օգնականներով ու խորհրդականներով: Եվ իր նշանակվելուց հետո միայն նա նշանակել է հինգը խորհրդական, ևս չորս խորհրդական հասարակական հիմունքներով և երկու օգնական: Այսինքն՝ նա տասնմեկ օգնական ու խորհրդական է նշանակել այս հինգ ամիսների ընթացքում: Իսկ միայն 2017թ. նա նշանակել է երկու խորհրդական՝ Մհեր Տերտերյանը հասարակական հիմունքներով և Սամվել Սանամյան՝ վճարովի հիմունքներով: Վերջինիս, հիշեցնենք՝ նշանակել է փետրվարի 13-ին, որը Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի փեսան է: Նա Հանրապետական կուսակցության ցուցակով ռեյտինգային ընտրակարգով պետք է առաջադրվի Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքից: Կամ Նարեկ Ադոնցը, ով Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի որդին է և այդպես շարունակ:

Իհարկե, խորհրդականների ու օգնականների այս քանակի համար կառավարությունից բացատրություններ կտան, թե նրանցից որը ինչ կարևոր գործով է զբաղված կամ վարչապետի համար ինչ կարևոր խորհուրդներ է տալիս: Բայց այդ դեպքում էլ ինչով են զբաղված նախարարությունները, կառավարության ողջ աշխատակազմն ու փոխվարչապետը: Ինչու է վարչապետը ծախսերի և ուռճացված ապարատի կրճատումից խոսում, բայց զուգահեռաբար իրեն շրջապատում տասնյակ երիտասարդ խորհրդականներով: Մյուս կողմից էլ այդ երիտասարդների համար բավականին հնչեղ է լսվում վարչապետի օգնական և խորհրդական լինելը: Ի դեպ, ասում են՝ Կ.Կարապետյանի նշանակումների վրա մեծ ազդեցություն է ունեցել նրա փեսան՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր՝ Արզուման Հարությունյանի որդին է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա մեծ ազդեցություն է ունեցել աներոջ նշանակումների վրա, և այդ կադրերի մի մասը նրա շրջապատից են:

Ինչևէ, վարչապետի օգնականների ու խորհրդականների՝ հատկապես հասարակական հիմունքներով օգնականների ցանկն ինչ-որ տեղ հիշեցնում է արտերկրում մեր որոշ դեսպաններին ու հյուպատոսներին: Բավական է միայն հիշել ռուսաստանահայ գործարար Սարկիսով եղբայրներին: Նրանցից Սերգեյ Սարկիսովը Լոս Անջելեսում է ՀՀ հյուպատոս, իսկ Նիկոլայ Սարկիսովը՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Նրանք երկուսն էլ այդ երկրներում ավելի շատ այլ գործերով են զբաղված, քան թե այդ քաղաքներում ներկայացնում են ՀՀ շահը: Նրանք ավելի շատ սեփական շահերին են հետամուտ, քան թե այդ քաղաքներում գոյություն ունեցող մեծ հայկական համայնքների խնդիրներին: Եվ ընդհանրապես, նրանք Հայաստանի տեղը հավանաբար չգիտեն էլ: Նրանց այդ պաշտոններն անհրաժեշտ է դիվանագիտական բարձր ստատուսն իրենց օգտին ծառայեցնելու համար: Նման հյուպատոսները կամ դեսպաններն իրենց երկրների հայ համայնքի հաշվին անգամ հարստանալու փորձեր են անում: Նրանք մեքենաների դիվանագիտական պետհամարանիշեր են վաճառում տեղի հայ մեծահարուստներին և նման բազմաթիվ այլ քայլեր կատարում, որոնք ոչ միայն չեն բխում իրենց առաքելությունից ու մեր երկրի շահերից, այլև արատավորում են Հայաստան երկրի համբավն այդ երկրներում:

Եվ հիմա Կարեն Կարապետյանի շուրջը հավաքված այս բազմաթիվ երիտասարդների համար իրենց պաշտոնը շատ հաճելի ու պատվաբեր կարող է հնչել: Վարչապետն էլ կարող է հաճույք ստանա՝ նրանց ցանկը տեսնելով կամ իրեն նրանցով շրջապատված տեսնելով: Բայց արդյո՞ք կառավարության գործունեությունն այդ ահռելի ցանկի շրջանակներում ավելի արդյունավետ է դարձել: Արդյո՞ք նրանք նպաստել են կառավարման արդյունավետության բարձրացմանը, հեռանկարային ծրագրերի իրագործմանը, մեր երկրում կոռուպցիայի նվազմանը, թե՞ ընդամենը վերը նշված հյուպատոսների նման իրենց պաշտոնն ու կարգավիճակն օգտագործում են իրենց շահերի կամ առնվազն աշխատանքային փորձ ձեռք բերելու համար: Թե՞ այդ երկու տասնյակ խորհրդականների աշխատանքի արդյունավետությունը կարող է համարժեք լինել վերը նշված հյուպատոսների գործունեության արդյունավետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում