Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՏՄՊՊՀ-ը պարզել է բենզինի թանկացման պատճառը. ձեռքբերման գները բարձրացել են

Բենզինի մանրածախ շուկայում 2017 թվականի հունվարի 27-ից դիտարկվել են գնային բարձրացումներ՝ մասնավորապես ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 330 դրամից բարձրացել է 10 դրամով, իսկ որոշ ժամանակ անց՝ փետրվարի 10-ին՝ ևս 20 դրամով: Արդյունքում, ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը բարձրացել է 30 դրամով՝ կազմելով 360 դրամ: Վերոնշյալի հիման վրա՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն բենզինի շրջանառության ոլորտում:

Ինչպես  տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովը գրություններով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և ոլորտում գործունեություն իրականացնող 2 գերիշխող տնտեսվարող սուբյեկտների՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ին, «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ին, ինչպես նաև «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ին: Հանձնաժողովի կողմից զուգահեռ ուսումնասիրվել է նաև միջազգային շուկայում բենզինի վաճառքի գների դինամիկան: Ստացված տեղեկատվության վերլուծությունից պարզվել է, ոÖ € վերոնշյալ ընկերությունները բենզինը հիմնականում ձեռք են բերում «Ռոսնեֆտ» և «Լուկօիլ» ընկերություններից: Ուսումնասիրելով վերջիններիս կողմից մատակարարվող բենզինի գները՝ պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբեր ամսից սկսած մինչև 2017 թվականի հունվար ամիսը 1 տոննա բենզինի մատակարարման գները նվազել են մինչև 118 դոլարով կամ 57 230 դրամով, որի հետևանքով 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 380 դրամից նվազել է մինչև 330 դրամ (50 դրամով): Առկա տեղեկատվությունը փաստում է, որ արդեն 2017 թվականի հունվարից 1 տոննա բենզինի ձեռքբերման գինը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ բարձրացել է մինչև 136 դոլարով կամ 65 960 դրամով՝ գրեթե հավասարվելով նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ձեռքբերումների գներին: Բենզինի ձեռքբերման գնի բարձրացման հետևանքով՝ երկրի ներսում մատակարարումներ իրականացնող ընկերությունների կողմից վաճառքի գինը բարձրացել է մինչև 30 դրամով՝ կազմելով 360 դրամ՝ 1 լիտրի հաշվով:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է նաև Bloomberg պարբերականում հրապարակվող բենզինի արտահանման գները, որից պարզվել է, որ Բուլղարիայից և Ռումինիայից արտահանվող բենզինի 1 տոննայի գինը 2017 թվականի փետրվարին՝ 2016 թվականի սեպտեմբերի համեմատ թանկացել է մինչև 74 դոլարով: ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել է նաև հարևան երկրներում բենզինի գնի դինամիկան, որից պարզվել է, որ, օրինակ, Վրաստանի Հանրապետությունում «Լուկօիլ» ընկերության բենզալցակայաններում 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը 2016 թվականի սեպտեմբերին կազմել է 1,3 լարի, իսկ 2017 թվականի փետրվարին՝ 1 ,72 լարի՝ այսինքն տեղի է ունեցել գնային բարձրացում 32 տոկոսի չափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում