Wednesday, 24 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին

Իշխանության մարող հույսերն ու Հայաստանի տարօրինակ հնարավորությունը

Սխալված կլինի՞ արդյոք որևէ մեկը, եթե պնդի, որ Հայաստանի համար դե յուրե ամենակարևոր համապետական միջոցառում հանդիսացող խորհրդարանի ընտրությունից Հայաստանի ճակատագիրը, թերևս, ավելի քիչ է կախված, քան օրինակ՝ Հայաստանից դուրս տեղի ունեցող զարգացումներից: Հազիվ թե: Բավական է նայել խորհրդարանի ընտրության համապետական կամ ռեյտինգային ցուցակների ճնշող մեծամասնությանը, ոչ միայն համոզվելու համար, որ այդ ցուցակներում ներգրավված անձանց գերակշիռ մեծամասնությունը պարզապես չեն կարող իրենց վրա վերցնել Հայաստանի ճակատագրի համար լուրջ պատասխանատվություն, այլ նույնիսկ գոհ լինելու համար, որ նրանք չեն որոշի Հայաստանի ճակատագիրը: Որովհետև դատելով նրանց այդ գերակշիռ մեծամասնության թե՛ անձնական, թե՛ այսպես ասած քաղաքական որակներից, շատ ավելի լավ է, որ Հայաստանի ճակատագիրն այդ որակներից կախված չէ: Իհարկե դա բացարձակ չէ, որովհետև վերջին հաշվով ամենևին նորմալ չէ, երբ պետության ճակատագրի, հանրության ճակատագրի մասով ավելի շատ բան որոշվում է դրսում, քան ներսում: Եվ այդպիսի հարաբերակցության կամ իրերի այդպիսի դրվածքի պատճառը հենց այն է, որ արդեն երկու տասնամյակից ավելի Հայաստանի իշխանությունը յուրացրել են հենց այդորակ խմբերը, անհատները, կլանները և պարզապես «թայֆաները»: Բայց քանի որ, առայժմ, ունենք այն, ինչ ունենք, չարյաց փոքրագույնն է թվում, որ այդուհանդերձ արդեն այդ մարդկանցից չէ, որ կախված է Հայաստանի ճակատագիրը, այլ աշխարհաքաղաքական իրավիճակից և աշխարհում տեղի ունեցող զարգացումներից: Ընդ որում, ոչ միայն քաղաքական զարգացումներից, այլ նաև տեխնոլոգիական:

Բարեբախտաբար աշխարհը շատ արագ փոխվում է և այդ փոփոխությունը չի կարող չազդել նաև Հայաստանի վրա, ստիպելով իշխանությունը յուրացրած խմբերին եթե ոչ հանձնել իշխանությունը հանրությանը, ապա գոնե հաշվի առնել համաշխարհային նոր իրողություններն ու գնալ դրանց առնվազն որոշակի քայլերով ընդառաջ: Սակայն, այդ իրավիճակն էլ միարժեք չէ, քանի որ բացի այդ փոփոխություններից, որոնք ձևավորում են տեղեկատվական նոր միջավայր և իրողություններ, կան նաև քաղաքական զարգացումներ՝ մեծ ռիսկերով ու հնարավորություններով միաժամանակ: Իսկ դրանցից առանցքայինը շաբաթներ առաջ տեղի ունեցավ ԱՄՆ-ում՝ համաշխարհային գերտերությունում, որտեղ իր պաշտոնը ստանձնեց Դոնալդ Թրամփը, որը նախորդ տարի նոյեմբերին անսպասելիորեն ընտրվել էր ԱՄՆ նախագահ: Ով է միստր Թրամփը․ հարցը ավելորդ է, նրան այլևս բոլորն են լավ ճանաչում, անգամ, թերևս, միջազգային քաղաքականությամբ և ԱՄՆ-ով չհետաքրքրվողները: Փաստն այն է, որ նա արդեն ԱՄՆ նախագահն է և մի քանի շաբաթ է, ինչ կառավարում է այդ պետությունը, հետևաբար նաև այն գործերը, որոնք ԱՄՆ-ից են կախված այդ պետության սահմաններից դուրս: Իսկ քանի որ խոսքը միակ գերտերության մասին է, սահմաններից դուրս կախված են շատ գործեր, այդ թվում Հայաստանին առնչվող:

Դանցից ընդհանուր առմամբ հնարավոր է առանձնացնել մի քանիսը՝ հայ-թուրքական հարաբերություն, ղարաբաղյան խնդիր, Իրանի հետ հարաբերություն և Ռուսաստանի հետ հարաբերություն: Չորս էական ուղղություններ, որոնցով ԱՄՆ քայլերը շատ կարևոր են: Հայ-թուրքական և ղարաբաղյան ուղղություններով Դոնալդ Թրամփը դեռևս չի արել տեսանելի քայլեր և ըստ ամենայնի նա այդ առումով որոշում է կտրուկ քայլեր չանել, առնվազն մինչ իրավիճակին հանգամանալից տիրապետելը, որը կանի նրա պետքարտուղար Թիլերսոնը: Այս առումով Հայաստանի համար դրական է թերևս այն, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գծով օգնականի պաշտոնակատար է նշանակվել մարդ, որը եղել է Հայաստանում ԱՄՆ նշանակալից դեսպաններից մեկը և ջերմությամբ է հիշվում Հայաստանում իր պաշտոնավարմամբ՝ Ջոն Հեֆֆերնը: Պետք է հուսալ, որ Հեֆֆերնը կնպաստի, որպեսզի հայ-թուրքական և ղարաբաղյան խնդիրների հարցում նոր վարչակազմը թույլ չտա տհաճ շրջադարձեր կամ անհարկի միջամտություններ: Իրանի ուղղությամբ Թրամփն ունի Հայաստանի տեսանկյունից որոշակի մտահոգիչ մոտեցումներ, թեև պետք է ենթադրել, որ այստեղ խնդիրը թերևս այն է, որ Թրամփը ավելի շուտ պատրաստվում է Իրանում նախագահական ընտրություններին, և միայն այդ երկրում ընտրությունների արդյունքից հետո ձևավորվելիք իշխանության պարագայում այլևս գործ կունենանք նրա առավել կայուն մոտեցման հետ: Հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը պարզապես փորձում է կոշտ մոտեցումներով իր հարաբերությունը Թեհրանի հետ սկսել այսպես ասած առավելագույնս ամուր և հարմար դիրքերից: Ամենաառանցքայինը դիտվում է ամերիկա-ռուսական հարաբերության խնդիրը, որը կարող էր ազդեցությունն ունենալ Հայաստանի համար կարևոր մնացյալ բոլոր խնդիրների վրա, ներառյալ նաև տնտեսականը: Պետք է արձանագրել, որ պաշտոնական Երևանի թերևս ամենամեծ հույսը այն էր, որ Ռուսաստանի համար նախընտրելի Թրամփի հաղթանակը կբերի ռուս-ամերիկյան հարաբերության ջերմացման, դա էլ իր հերթին պատժամիջոցների չեղարկման, որն էլ կբերի Ռուսաստանի տնտեսության նորոգման, ինչն էլ իր հերթին կազդի նաև Հայաստանի վրա: Բայց ինչպես երևում է, Հայաստանի իշխանության այդ հաճախ նաև անթաքույց հույսը չի արդարանում, և Թրամփը մեղմ ասած «չի արդարացնում» Ռուսաստանի և Հայաստանի սպասումները: Ավելին, կան նշաններ, որ Թրամփը կարող է էլ ավելի արմատական մոտեցում ունենալ Ռուսաստանի հետ հարաբերության հարցերում, հնարամտորեն օգտվելով հենց այն հանգամանքից, որ Ռուսաստանը հենց սկզբից դրական է արտահայտվել նրա հանդեպ և ողջունել նրա ընտրությունը, և այժմ Մոսկվայի համար իսկապես բավական բարդ է նահանջել այդ դիրքից: Ի վերջո, թեկնածու Թրամփի համեմատ, նախագահ Թրամփը արդեն ենթակա է ամերիկյան շահերի ինստիտուցիոնալ համակարգին, ինչից շեղվելու պարագայում կարող է կանգնել Իմփիչմենթի շատ հավանական հեռանկարի առաջ:

Այսինքն՝ Հայաստանի իշխանության հույսը, որ ռուս-ամերիկյան հարաբերության վերականգնումը կվերականգնի նաև Հայաստանի իշխող համակարգի համար բարենպաստ միջազգային տնտեսա-քաղաքական իդիլիան, չի արդարանում: Եվ որքան էլ տարօրինակ չհնչի, բարեբախտաբար չի արդարանում: Որովհետև այդ իդիլիան իրականություն դառնալու դեպքում Հայաստանի համակարգը շատ արագ վերադառնալու էր լիակատար մակաբուծության իր դիրքերին, իսկ այժմ, այդ իմաստով իր համար անբարենպաստ միջազգային իրավիճակում ստիպված է ուղղակի ձեռնարկել քայլեր, որոնք կօգնեն Հայաստանին ապրել և իր խնդիրները լուծել իր ուժերով, ինչի համար համակարգը ստիպված է գնալ գոնե նվազագույն արագության և ծավալի փոփոխությունների: Եվ այն, որ ռուս-ամերիկյան ներկայիս հարաբերություններում սկզբունքորեն շատ բան չի փոխվում, Հայաստանում շարունակվող թեկուզ դանդաղ փոփոխությունների հետագա ընթացքի գրավականն է, որտեղ հանրությունը պարզապես խնդիր ունի օգտվել այդ հանգամանքից և գտնել իշխանությանը կամ ավելի արագ փոփոխություն արտադրելու, կամ պարզապես հեռացնելու հնարավորությունից: Եթե իհարկե հանրությունն էլ իշխող համակարգի նման չի սպասում, որ իր փոխարեն իրավիճակը կփոխվի ինքնըստինքյան կամ ինչ որ մեկի շնորհիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում