Մոտ 10 ցուցարարներ, ովքեր հանդես են եկել հաջակցություն ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների առևտրային շրջափակման, վիրավորվել են Կիևի կենտրոնում ոստիկանների հետ բախումներում։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի Ուկրաինան»։
Նշվում է, որ ցուցարարները փորձել են վրաններ տեղակայել Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքի մոտ։ Ոստիկանությունը խոչընդոտել է նրանց, ինչի արդյունքում ուժայինների և ցուցարարների միջև մի քանի ընդհարումներ են գրանցվել։ Բախումների ժամանակ վիրավորվել է նաև մեկ ոստիկան։ Հաղորդվում է 5 ձերբակալվածի մասին։