Ամերիկյան հատուկծառայությունները հերքել են ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի անձնակազմը կապեր է ունեցել ռուսական հետախուզության աշխատակիցների հետ մինչ ընտրություններում Թրամփի հաղթանակը։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռայնս Պրիբասը։
«Հետախուզական միությունը ամենաբարձր մակարդակով վստահեցրել է ինձ, որ այդ հրապարակումը (The New York Times) ոչ միայն արժանահավատ չէ, այլև հանդիսանում է զգալի չափազանցված»,-ասել է Պրիբասը։
Պրիբասը նշել է, որ թերթը փաստացի մեղադրել է Թրամփին պետական դավաճանության մեջ։