Արցախի Սահմանադրական հանրաքվեին կմասնակցի 102 հազար 757 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագաÕ ° Սրբուհի Արզումանյանը:
«Սա 711-ով ավելի է, քան նախորդ՝ 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի Արցախի բնակչության 69 տոկոսը»,- հայտնեց Արզումանյանը:
Նա հայտնեց, որ հանրապետությունն ընդգրկվելու է 11 ընտրատարածք՝ յուրաքանչյուրում 8000-9000 ընտրող:
«Կազմավորվել են հանրաքվեի 280տեղամասային հանձնաժողովներ, որից 1-ը՝ Երևանում, մյուսը «Շուշի» ՔԿՀ-ում»,- ասաց Արզումանյանը:
Ընտրությանը մասնակցելու է 30-ից ավելի երկրի 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ և ԶԼՄ-ների 80-ից ավելի ներկայացուցիչ:
«Այս հանգամանքը մեզ համար և ուրախալի է և միաժամանակ պարտավորեցնող»,- եզրափակեց Արզումանյանը: