Իրաքի դաշնային ոստիկանությունը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 79 գրոհայինի է ոչնչացրել Արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի առաջին օրը։ Այս մասին հայտարարել է հարավային ուղղությամբ հարձակման հրամանատար Ռաիդ Շակեր Ջոուդատը։
«Մոսուլի հարավային մատույցներում ոչնչացվել է 79 ահաբեկիչ, 13 ականապատված տրանսպորտային միջոց, 30 ինքնաշեն պայթուցիկ սարք, գրոհայինների 3 թունել»,-նրա խոսքերն է մեջբերում As Sumaria հեռուստաալիքը։
Բացի այդ, կառավարական ուժերին հաջողվել է վերադարձնել վերահսկողությունը Մոսուլի արվարձանի 10 բնակավայրերի և կենտրոնական էլեկտրակայանի նկատմամբ, որը սնուցում է Նայնավա նահանգը (վարչական կենտրոնը՝ Մոսուլ)։