Բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետ Սադիկ Խանը միացել է մոտ 2 մլն բրիտանացիներին, ովքեր դեմ են հանդես գալիս այս տարվա հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ թագավորություն կատարելիք պետական այցին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Խանը, ով անցած տարվա մայիսին դարձել էր առաջին մուսուլմանը, ով զբաղեցրել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը, բացատրել է իր դիրքորոշումը ԱՄՆ նախագահի միգրացիոն քաղաքականության դաժանությամբ։
«Ստեղծված հանգամանքներում մենք չպետք է նրա առջև կարմիր գորգ փռենք»,-ասել է նա։
Ավելի վաղ Խանը Թրամփի հրամանագիրն անվանել էր «ամոթալի և դաժան»։
Բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետը կոչ էր արել Թրամփի հաղթանակից հիասթափված ԱՄՆ բնակիչներին վերաբնակվել Լոնդոնում։