Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Զարգացումներ 2022-ի խորհրդարանի համար

Ինչպես հայտնի է, նոր կառավարման մոդելն ու ընտրակարգը սահմանում են «կայուն մեծամասնության» գաղափարը, որն ապահովելու համար ստեղծվում է նույնիսկ խորհրդարանական ընտրության երկրորդ փուլի հնարավորություն: Ինչ է նշանակում գաղտնի մեծամասնություն: Մենք տեսնում ենք 2017 թվականի ընտրության առանձնահատկություններից մեկը՝ թերևս առաջին անգամ իշխող համակարգը ակնհայտ, ճնշող գերակայություն ունի ընդդիմության նկատմամբ: Ընդդիմադիր դաշտում եղանակ ստեղծող ուժերի մեծ մասը նույնիսկ հանդիսանում են համակարգի մասնիկներ, այս կամ այն կերպ անմիջական և սերտ առնչություն ունեցող կամ այնպիսի առնչություն ունեցած, ինչը, մեղմ ասած, թույլ չի տա դեռևս տևական ժամանակ այդ ուժերին գործել իշխող համակարգի տրամաբանությունից լիովին ազատ և անկախ:

Այսինքն՝ իշխող համակարգը՝ բացի այն, որ հանդես է գալիս ռեյտինգային և համամասնական ցուցակներով, դեռ ունի նաև մի քանի թե՛ ռեյտինգային, թե՛ համամասնական ցուցակ: Այսինքն՝ ամբողջական համակարգն ըստ էության տարրալուծված է մի շարք ցուցակներում, ոչ թե միայն ՀՀԿ-ի: Սա նշանակում է, որ եթե ֆորմալ առումով անգամ ՀՀԿ-ն կազմում է մեծամասնություն՝ կայուն մեծամասնություն, կամ դրան հասնում է որևէ ուժի՝ ՀՅԴ-ի կամ այլ միավորի հետ կոալիցիոն սկզբունքով, միևնույն է՝ նոր խորհրդարանի բուն մեծամասնությունն իրականում շարունակում է տարրալուծված մնալ տարբեր խմբակցություններում: Այսինքն՝ խորհրդարանի իրական մեծամասնության չափը կդրսևորվի միայն շատ կոնկրետ խնդիրներ լուծելու պարագայում: Իսկ այդ խնդիրների շարքում ամենաառարկայական խնդիրը, առանցքայինը, իհարկե՝ հանդիսանալու է 2018 թվականի ապրիլից հետո կառավարության ձևավորումը: Հայաստանի խորհրդարանում իրական մեծամասնությունն իր կազմով ու ծավալներով կբացահայտվի հենց այդ ժամանակ:

Այստեղ է, ի դեպ, կայուն մեծամասնության ֆունկցիոնալ նշանակությունը՝ ապահովել խորհրդարանական աշխատանքի կայունությունը մինչև 2018 թվականը, մինչև իրական մեծամասնության բացահայտման պահը, որից հետո արդեն իրավիճակը քաղաքական առումով կլինի այլևս բոլորովին նոր, այդ թվում՝ խորհրդարանական մեծամասնության տեսանկյունից: Դրանից հետո, մինչև խորհրդարանի հաջորդ ընտրությունն ընկած ժամանակահատվածը, Հայաստանի ներքաղաքական գործընթացը՝ առնվազն ներիշխանական մասով, կընթանա արդեն այդ բացահայտված մեծամասնության մեկ միավորի շրջանակում բյուրեղացման տրամաբանությամբ՝ 2022-ի խորհրդարանի համար:

 

Լուսանկարը՝ PAN Photo-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում