Tuesday, 23 04 2024
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել

TED Talks. Շերիլ Սենդբերգ. Ինչու այդքան քիչ կին ղեկավար կա

Այս սենյակում այսօր հավաքված բոլորս, եկենք սկսենք ընդունելով, որ մենք հաջողակ ենք։ Մենք չենք ապրում աշխարհում, որտեղ ապրում էին մեր մայրերը, մեր տատիկները, որտեղ կանանց համար մասնագիտության ընտրությունը այդքան սահմանափակ էր։ Եվ եթե դուք այսօր այս սենյակում եք, մեզանից շատերը մեծացել են մի աշխարհում, որտեղ մենք ունեինք հիմնական քաղաքացիական իրավունքներ։ Եվ զարմանալիորեն, մենք դեռևս ապրում ենք մի աշխարհում, որտեղ որոշ կանայք այդ իրավուքներից զուրկ են։ Բայց այդ ամենը մի կողմ դրած, մենք դեռևս խնդիր ունենք, և այն իրական խնդիր է։ Խնդիրը հետևյալն է․ կանայք չեն հասնում ղեկավար պաշտոնի որևէ մասնագիտության մեջ աշխարհում և ոչ մի տեղ։ Թվերը դա շատ պարզ ցույց են տալիս։ 190 երկրների նախագահներից միայն ինն են կին։ Աշխարհում բոլոր պարլամենտների անդամների 13 տոկոսն է կին։ Կորպորատիվ սեկտորում ղեկավար պաշտոնի կանայք, տնօրեններ, խորհրդի անդամներ, կանայք 15-16 տոկոս են կազմում։ Թվերը չեն փոխվել 2002թ․-ից և շարժվում են սխալ ուղղությամբ։ Եվ նույնիսկ շահույթ չհետապնդող կազմակերպությունների աշխարհում, մի աշխարհ, որը մենք երբեմն համարում ենք, առավելապես կանանց կողմից ղեկավարվող, ղեկավար կանայք 20 տոկոսն են կազմում։

Մենք ունենք նաև մեկ այլ խնդիր, կանայք ավելի ծանր ընտրության առաջ են կանգնած մասնագիտական հաջողության և անձնական իրագործման միջև։ ԱՄՆ-ում վերջերս կատարված մի ուսումանսիրություն ցույց տվեց, որ ամսուսնացած ավագ մենեջերներից ամուսնացած տղամարդկանց երկու երրորդն ունի երեխաներ, իսկ կանանց միայն մեկ երրորրդն է, որ երեխաներ ունի։ Մի քանի տարի առաջ ես Նյու-Յորքում էի, և փորձում էի գործարք կնքել, ես Նյու-Յորքյան ժամանակակից մասնավոր գրասենյակներից մեկում էի, կարող եք պատկերացնել։ Ես հանդիպման եմ, մոտ երեք ժամ տևող հանդիպում էր, և երկու ժամ անց, ընդմիջում եղավ բնական կարիքները բավարարելու համար, և բոլորը կանգնեցին, և գործընկերը, որը կազմակերպել էր հանդիպումը, շփոթված տեսք ընդունեց։ Եվ ես հասկացա, որ նա չգիտի թե որտեղ է կանանց զուգարանը իր գրասենյակում։ Եվ ես սկսեցի շուրջս նայել, արկղեր փնտրել, մտածելով, որ իրենք նոր են տեղափոխվել, բայց չտեսա ոչ մի արկղ։ Եվ ես ասացի․ «Դուք հենց նո՞ր եք տեղափոխվել այս գրասենյակ»։ Նա ասաց․ «Ոչ, մենք մոտ մեկ տարի է այստեղ ենք»։ Ես ասացի․ «Ուզում եք ասել, որ ես միակ կինն եմ, որ գործարք եմ փորձում կնքել ձեր գրասենյակում մեկ տարվա ընթացքո՞ւմ»։ Նա նայեց ինձ և ասաց․ «Այո։ Կամ միգուցե Դուք միակն եք, որ զուգարան գնալու կարիք ունեցավ»։

Հարցը հետևյալն է․ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում ուղղել դա։ Ինչպե՞ս կարող ենք փոխել ղեկավար պաշտոնների թվերը։ Ինչպե՞ս փոխել իրավիճակը։ Ուզում եմ ասել, որ ես խոսում եմ այս ամենի մասին, կանանց աշխատաշուկայում պահելու մասին, որովհետև ես կարծում եմ, որ դա է լուծումը։ Աշխատուժի բարձր վարձատրվող հատվածում կամ ղեկավար պաշտոնների հասած մարդկանց շրջանում Fortune ամսագրի 500 ընկերությունների տնօրենների կամ մյուս արդյունաբերություններում դրա համարժեքի դեպքում, խնդիրը, ես համոզված եմ, նրանում է, որ կանայք լքում են աշխատավայրերը։ Այժմ մարդիկ շատ են խոսում դրա մասին, և նրանք խոսում են ճկուն գրաֆիկի, ուսուցման համակարգի և և հատուկ ծրագրերի մասին, որոնց կազմակերպությունները պետք է սովորեցնեն կանանց։ Ես չեմ ուզում դրա մասին խոսել այսօր, չնայած դա շատ կարևոր է։ Այսօր ես ուզում եմ կենտրոնանալ նրա վրա, թե ի՞նչ ենք մենք կարող անել, որպես անհատներ։ Ի՞նչ խորհուրդ մենք պետք է տանք ինքներս մեզ։ Ի՞նչ խորհուրդ մենք պետք է տանք կանանց, որոնք աշխատում են մեզ հետ։ Ի՞նչ խորհուրդ մենք պետք է տանք մեր աղջիկներին։

Նախապես ասեմ, ես ցանկանում եմ, որ ձեզ պարզ լինի, որ այս ելույթը զերծ է մեղադրանքներից։ Ես չունեմ պատասխան, ես չունեմ պատասխան նույնիսկ ինձ համար։ Ես մեկնեցի Սան Ֆրանցիսկոյից, որտեղ ապրում եմ, երկուշաբթի օրը, պատրաստվում էի ինքնաթիռ նստել այս կոնֆերանսին մասնակցելու համար։ Եվ իմ երեք տարեկան աղջիկը, երբ ես պատրաստվում էի թողնել նրան մանկապարտեզում, գրկեց ոտքս, և սկսեց լացել, ասելով․ «Մամա, խնդրում եմ մի նստիր ինքնաթիռ»։ Սա դժվար է։ Երբեմն ես ինձ մեղավոր եմ զգում։ Ես չեմ ճանաչում որևէ կնոջ, անկախ նրանից ինքն աշխատում է թե ոչ, ով նույնը չի զգում ժամանակ առ ժամանակ։ Այսպիսով, ես չեմ ասում, որ աշխատաշուկայում մնալը ճիշտ է բոլորի համար։

Իմ ելույթն այսօր խորհուրդների մասին է, եթե դուք ցանկանում եք մնալ աշխատաշուկայում։ Կարծում եմ դրանք երեքն են։ Առաջինը՝ նստեք սեղանի շուրջ։ Երկրորդը՝ ձեր գործընկերոջը դարձրեք իրական գործընկեր։ Եվ երրորդը՝ մի լքեք մինչ լքելու ժամանակը։ Առաջինը՝ նստեք սեղանի շուրջ։ Մի քանի շաբաթ առաջ Ֆեյսբուքի գրասենյակում մենք հյուրընկալեցինք մի շատ կարևոր պետական պաշտոնյայի, նա եկել էր հանդիպման Սիլիկոնային Հովտի ընկերությունների ղեկավարների հետ: Բոլորը նստել էին սեղանի շուրջ։ Նրա հետ երկու կին կար, որոնց հետ միասին նա ճամփորդում էր և որոնք բավականին մեծ պաշտոններ էին զբաղեցնում։ Եվ ես նրանց ասացի․ «Նստեք սեղանի շուրջ։ Եկեք նստեք սեղանի շուրջ»։ Նրանք նստեցին սենյակի մյուս անկյունում։ Երբ ես համալսարանում էի, ավարտական տարում, ես մի դասընթաց ունեի, որի անունն էր Եվրոպական մտավոր պատմություն։ Սիրում եք, չէ՞, համալսարանի նման դասընթացները։ Հիմա կերազեի նման բան սովորել։ Իմ ընկերուհի Կերին, ում հետ կիսում էի սենյակս, որն այդ ժամանակ փայլուն ուսանող էր, իսկ այժմ փայլուն գիտնական է, և իմ եղբայրը նույնպես մասնակցում էին դասընթացին, եղբայրս խելացի տղա էր, ով խաղում էր ջրային պոլո և պատրաստվում բժշկություն սովորել, երկրորդ կուրսի ուսանող էր։

Երեքս միասին էինք դասընթացին մասնակցում։ Կերին կարդում է բոլոր գրքերը բնագիր հունարենով ու լատիներենով, ներկա էր բոլոր դասերին, ես կարդում եմ բոլոր գրքերը անգլերենով, և մասնակցում դասերի մեծ մասին։ Եղբայրս զվաղված է, կարդում է 12 գրքից մեկը, և գնում մի երկու դասի, գալիս է մեր սենյակ քննությանը պատրաստվելու քննությունից մի քանի օր առաջ։ Մենք երեքս միասին ենք մասնակցում քննությանը։ Երեք ժամ նստում ենք քննությանը, մեր կապույտ նոթատետրերով, այո ես այդքան ծեր եմ։ Երբ դուրս ենք գալիս քննությունից, նայում իրար, և հարցնում․ «Ինչպե՞ս էր»։ Եվ Կերին ասում է․ «Ինձ թվում է ես այդպես էլ հեգելյան դիալեկտիկայի հիմնական սկզբունքը չկարողացա ամբողջությամբ ներկայացնել»։ Ես ասում եմ․ «Աստված իմ, երանի ես կապեի Ջոն Լոկի սեփականության տեսությունը իրեն հետևող փիլիսոփաների տեսությունների հետ»։ Եղբայրս ասում է․ «Ես ամենաբարձն եմ ստացել»։ «Դու ամենաբա՞րձն ես ստացել։ Դու ոչ մի բան չգիտես։»

Այս պատմությունները ցույց են տալիս այն, ինչ ցույց են տալիս տվյալները․ կանայք թերագնահատում են իրենց կարողությունները։ Եթե քննեք տղամարդկանց և կանանց, և օբյեկտիվ հարցեր իրենց ուղղեք, տղամարդիկ մի քիչ ավելի շատ են սխալ պատասխանում, կանայք մի քիչ ավելի պակաս։ Կանայք աշխատաշուկայում իրենց շահերը չեն պաշտպանում։ Վերջին երկու տարիների ուսումնասիրությունը համալսարան ավարտած աշխատաշուկա մտնողների շրջանում ցույց տվեց, որ տղաների… տղամարդկանց 57%-ը, սակարկում են իրենց առաջին աշխատավարձը, մինչդեռ կանանց միայն 7%-ն է անում դա։ Եվ ամենակարևորը, տղամարդիկ իրենց հաջողությանը վերագրում են իրենց, իսկ կանայք վերագրում են այն արտաքին գործոններին։ Եթե հարցնեք տղամարդկանց ինչու են նրանք ինչ-որ բան լավ արել, նրանք կպատասխանեն․ «Ես դեմք եմ։ Դա ակնհայտ է։ Ի՞նչ կարիք կա հարցնելու»։ Եթե հարցնեք կանանց ինչու են նրանք ինչ-որ բան լավ արել, նրանք կասեն, որ ինչ-որ մեկն օգնել է իրենց, նրանք հաջողակ էին, նրանք շատ էին աշխատել։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա շատ կարևոր է, որովհետև ոչ մեկ հաջողության չի հասնում անկյունում, և ոչ թե սեղանի շուրջը, նստելով։ Եվ ոչ ոք պաշտոնի բարձրացման չի հասնում, եթե համոզված չէ, որ արժանի է հաջողության, կամ նույնիսկ չի հասկանում երբ հաջողության է հասնում։

Ես շատ կուզեի, որ լուծումը հեշտ լիներ։ Շատ կուզեի պարզապես ասել բոլոր այն երիտասարդ կանանց, ում հետ աշխատում եմ, այն հիանալի կանանց․ «Հավատացեք ձեր ուժերին և պաշտպանեք ձեր շահերը։ Ձեր հաջողության գրավականը դուք եք»։ Շատ կուզեի ասել դա իմ աղջկան։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։ Որովհետև տվյալները, բացի ամեն ինչից, շատ հստակ ցույց են տալիս մի բան, այն է հաջողությունը և համակրանքը ուղղակիորեն կապված են տղամարդկանց դեպքում, և բացասական կապ ունեն կանանց դեպքում։ Բոլորը գլխով են անում, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դա է ճշմարտությունը։

Մի ուսումնասիրություն կա, որ դա շատ լավ ցույց է տալիս։ Մի հանրահայտ ուսումնասիրություն կա, որն արվել է Հարվարդի համալսարանի կողմից Հեյդի Ռոյզեն անունով կնոջ մասին։ Նա աշխատում է որպես օպերատոր Սիլիկոն Հովտում գտնվող մի ընկերությունում, և նա օգտագործում է իր կապերը և դառնում շատ հաջողակ ձեռնարկատեր։ 2002թ․-ին, ոչ այդքան հեռավոր անցյալում, մի դասախոս, որն այդ ժամանակ Կոլումբիա համալսարանում էր, փոխեց կնոջ անունը Հովարդ Ռոյզեն։ Եվ նա ներկայացրեց երկուսին էլ իր ուսանողների երկու խմբերին։ Նա փոխեց միայն մեկ բառ, դարձնելով Հեյդին Հովարդ։ Բայց այդ մեկ բառը ամեն ինչ փոխեց։ Նա այնուհետև հարցում անցկացրեց ուսանողների շրջանում։ Լավ նորությունն այն է, որ ըստ ուսանողների, և՜ արական և՜ իգական սեռի, Հեյդին և Հովարդը հավասարապես կոմպետենտ են, և դա լավ է։ Վատ նորությունն այն է, որ բոլորին դուր եկավ Հովարդը։ Նա հրաշալի մարդ է, և դուք ուզում եք աշխատել իր համար, ուզում եք ձկնորսության գնալ իր հետ։ Իսկ Հեյդի՞ն։ Ուսանողներն այդքան էլ համոզված չեն։ Նա ինքն իր մտքին է։ Նա մի քիչ քաղաքական է։ Դուք համոզված չեք, որ ուզում եք աշխատել իր հետ։ Խնդիրը դրանում է։ Մենք պետք է ասենք մեր աղջիկներին և մեր գործընկերներին, մենք պետք է ասենք ինքներս մեզ հավատալ մեր ուժերին, ձգտել հասնել ավելիին, նստել սեղանի շուրջ։ Եվ մենք պետք է անենք դա մի աշխարհում, որտեղ իրենք պիտի զոհաբերություններ անեն այդ ամենի համար, չնայած նրան, որ իրենց եղբայրներն այդ խնդիրը չունեն։

Ամենատխուրն այս պատմության մեջ այն է, որ այս ամենը հիշելը շատ բարդ է։ Ես կպատմեմ մի պատմություն, որն իրականում ամաչում եմ պատմել, բայց կարծում եմ այն կարևոր է։ Ես այս թեմայով ելույթ էի ունենում Ֆեյսբուքում վերջերս մոտ հարյուր աշխատակիցների համար։ Մի քանի ժամ անց, մի երիտասարդ կին, որն աշխատում է այնտեղ, իմ գրասեղանից մի փոքր հեռավորության վրա, ցանկություն հայտնեց խոսել ինձ հետ։ Ես համաձայնվեցի, նա նստեց իմ սեղանի մոտ և մենք զրույց ունեցանք։ Եվ նա ասաց․ «Ես մի բան սովորեցի այսօր։ Ես սովորեցի, որ պետք է ձեռքս բարձրացրած պահել»։ Ես ասացի․ «Ի՞նչ նկատի ունեք»։ Նա ասաց․ «Դե, դուք ելույթ էիք ունենում, և դուք ասացիք, որ ևս երկու հարցի կպատասխանեք։ Եվ ես ձեռքս բարձրացրել էի, շատ ուրիշ մարդկանց պես, և դուք ևս երկու հարցի պատասխանեցիք։ Եվ ես ձեռքս իջեցրեցի, և նկատեցի, որ բոլոր կանայք իրենց ձեռքերն իջեցրեցին, իսկ դուք մի քանի այլ հարցի պատասխանեցիք, միայն տղամարդկանց հարցերի»։ Եվ ես մտածեցի, եթե նույնիսկ ես, ում համար սա կարևոր է, ակնհայտ է, չէ որ ես ելույթ եմ ունենում, այդ ելույթի ընթացքում, ես չեմ կարող նույնիսկ նկատել, որ տղամարդկանց ձեռքերը դեռ բարձրացրած են, և կանանց ձեռքերը դեռ բարձրացրած են, ինչպե՞ս մենք, որպես ղեկավարներ մեր կազմակերպություններում կարող ենք նկատել, որ տղամարդիկ ավելի են ձգտում օգտագործել հնարավորությունները քան կանայք։ Մենք պետք է նստեցնենք կանանց սեղանի շուրջ։

Խորհուրդ համար երկու՝ ձեր գործընկերոջը դարձրեք իրական գործընկեր։ Ես համոզվել եմ, որ մենք ավելի մեծ առաջխաղացում ունենք աշխատաշուկայում, քան ընտանիքում։ Տվյալները դա շատ պարզ ցույց են տալիս։ Եթե կինը և տղամարդը երկուսն էլ աշխատում են, և նրանք երեխա ունեն, կինը երկու անգամ ավելի շատ տնային աշխատանք է կատարում քան տղամարդը, և կինը երեք անգամ ավելի շատ ժամանակ է հատկացնում երեխային քան տղամարդը։ Այսպիսով, կինը ունի երեք աշխատանք, կամ երկու աշխատանք, իսկ տղամարդը՝ մեկ։ Ի՞նչ եք կարծում, ով է լքում աշխատավայրը, երբ անհրաժեշտ է տանը ավելի շատ լինել։ Սրա պատճառները իրականում բարդ են, և ես դրանց մասին խոսելու ժամանակ չունեմ։ Եվ ես չեմ կարծում, որ կիրակնօրյա ֆուտբոլ դիտելը կամ ծուլությունը դրա պատճառ են հանդիսանում։

Կարծում եմ, պատճառն ավելի բարդ է։ Կարծում եմ, որ հասարակությունը պահանջում է տղաներից հաջողության հասնել, ավելի շատ քան աղջիկներից։ Ես ճանաչում եմ տղամարդկանց, ովքեր տանն են մնում և աջակցում իրենց կանանց, ովքեր կարիերայով են զբաղված։ Եվ դա դժվար է։ Երբ ես գնում եմ «Մաման և ես» և նման կենտրոններ և տեսնում ինչ-որ մեկին իր հոր հետ, նկատում եմ, որ մայրերը չեն շփվում նրա հետ։ Եվ դա խնդիր է, որովհետև մենք պետք է ընդունենք, որ այդ աշխատանքն այնքան կարևոր է․․․ որովհետև տնային աշխատանքը ամենաբարդ աշխատանքն է թե կանանց և թե տղամարդկանց համար, եթե մենք ցանկանում ենք հավասարեցնել իրավիճակը և թույլ տալ կանանց մնալ աշխատաշուկայում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավասար եկամուտ և պատասխանատվություն ունեցող տնային տնտեսությունները երկու անգամ քիչ են ամուսնալուծվում։ Եվ եթե դա բավարար դրդապատճառ չի հանդիսանում բոլորի համար, նրանք նաև ավելի շատ․․․ ինչպե՞ս կարող եմ ասել․․․․ նրանք միմյանց ավելի լավ են ճանաչում բիբլիական իմաստով։

Խորհուրդ համար երեք․ մի լքեք մինչ լքելը։ Կարծում եմ, որ այստեղ խորը հեգնանք կա․ այն գործողությունները, որը կանայք ձեռնարկում են, և ես միշտ դրա ականատեսն եմ լինում, գործողություններ ուղղված աշխատաշուկայում մնալուն, իրականում աշխատավայրից իրենց հեռանալու պատճառ են հանդիսանում։ Ահա թե ինչ է տեղի ունենում։ Մենք բոլորս զբաղված ենք, ցանկացած կին զբաղված է։ Եվ նա սկսում է մտածել երեխա ունենալու մասին։ Եվ այն պահից, որ նա սկսում է մտածել երեխա ունենալու մասին, նա սկսում է մտածել այդ երեխայի մասին։ «Ինչպե՞ս ես կարող եմ շարունակել անել այն ամենն ինչ անում եմ այժմ»։ Եվ ուղիղ այդ պահից սկսած, նա այլևս չի բարձրացնում իր ձեռքը, նա չի փորձում հասնել ավելիին, նոր ծրագրի վրա աշխատել, նա չի ասում․ «Ես։ Ես ուզում եմ անել դա»։ Նա սկսում է դիրքերը զիճել։ Խնդիրը նրանում է․․․ ենթադրենք, որ նա հղիացել է այդ օրը, հղիության իննը ամսիս, երեք ամիս արձակուրդ, վեց ամիս ուշքի գալու համար, այս ամենը մոտ երկու տարի կպահանջի, ավելի հաճախ, և ես դրա ականահատեսն եմ եղել, կանայք սկսում են մտածել դրա մասին ավելի շուտ, երբ նրանք նշանվում են կամ ամսունանում, երբ նրանք սկսում են մտածել երեխա ունենալու մասին, ինչը կարող է երկար ժամանակ պահանջել։ Մի կին էր եկել ինձ հետ խոսելու դրա մասին, ես նայեցի նրան, և նա երիտասարդ տեսք ուներ։ Ես ասացի․ «Դուք և ձեր ամուսինը մտածում եք երեխա ունենալու մասի՞ն»։ Նա ասաց․ «Օ՜, ոչ, ես ամուսնացած չեմ»։ Նա նույնիսկ ընկեր չուներ։ Ես ասացի․ «Դուք մտածում եք սրա մասին ժամանակից շուտ»։

Ի՞նչ է տեղի ունենում, երբ դուք սկսում եք կամաց-կամաց դիրքերը զիջել։ Յուրաքանչյուրս, ով անցել է սրա միջով, և ես ուզում եմ ասել ձեզ, որ երբ երեխա ունեք, ձեր գործը պիտի շատ լավը լինի, որ հետ գնաք, որովհետև շատ դժվար է թողնել երեխային տանը, ձեր գործը պիտի բավականաչափ բարդ լինի, այն պիտի հաճույք պատճառի ձեզ։ Այն պիտի կարևոր լինի ձեզ համար։ Եվ եթե երկու տարի առաջ դուք առաջ չեք գնացել, իսկ ձեր կողքը նստած ինչ-որ մի երիտասարդ դա արել է, եթե երեք տարի առաջ դուք դադարել եք փնտրել նոր հնարավորություններ, դուք ձանձրանալու եք, որովհետև չեք պահել ձեր ոտքը գազի ոտնակին սեղմած։ Մի լքեք մինչ լքելու ժամանակը։ Մնացեք աշխատավայրում։ Պահեք ձեր ոտքը գազի ոտնակին սեղմած, մինչ այն օրը, երբ ստիպված կլինեք ձեր երեխայի պատճառով լքել աշխատավայրը, և ապա միայն որոշում կայացրեք։ Մի կայացրեք որոշումներ հեռավոր ապագայի համար, հատկապես որոշումներ, որոնց կայացնելը դուք չեք էլ գիտակացում։

Իմ սերունդը, իրականում, որքան էլ դա տխուր չէ, չի փոխելու վերևի օղակներում աշխատող կանանց թիվը։ Այդ թիվն այժմ չի փոխվում։ Բնակչության 50 տոկոսը չի լինելու․․․ իմ սերնդի մարդկանց 50 տոկոսը չի գտնվելու որևէ ոլորտի վերևի օղակում։ Բայց ես հույս ունեմ, որ դա կհաջողվի անել ապագա սերունդներին։ Կարծում եմ, որ աշխարհը, որտեղ երկների կեսը և կազմակերպությունները կեսը ղեկավարվում են կանանց կողմից, կլինի ավելի լավ աշխարհ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ կիմանան, թե որտեղ է կանանց զուգարանը, չնայած դա շատ օգտակար կլինի։ Կարծում եմ, որ դա աշխարհն ավելի լավը կդարձնի։ Ես ունեմ երկու երեխա։ Ես ունեմ հինգ տարեկան տղա և երկու տարեկան աղջիկ։ Ես ուզում եմ, որ իմ տղան ունենա ընտրություն լիովին ներդում ունենալ աշխատավայրում կամ տանը, և ես ուզում եմ, որ իմ աղջիկը ունենա ընտրություն ոչ միայն հաջողության հասնել, այլ նաև համակրելի լինել իր ձեռքբերումների համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում