Սիրիայի կառավարական զորքերը տարեսկզբից ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրել են արդեն 53 բնակավայր՝ ասվում է Հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում։
Հաղորդվում է, որ մեկ օրում Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության տակ է անցել 50,5 քառակուսի կմ տարածք, հունվարից ազատագրվել է ավելի քան 1780,1 քառակուսի կմ։
Փաստաթղթում նշվում է, որ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմին է միացել Համա նահանգի 3 բնակավայր։ Այսպիսով՝ հաշտեցման գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է 1263-ի։
Հաշտեցման մասին հայտարարած զինված կազմավորումների թիվը չի փոխվել և մնացել է 110։