ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Դախաու նացիստական համակենտրոնացման ճամբար՝ փոխանցում է Associated Рress-ը։
Փենսին ուղեկցել են նրա կինը՝ Քերեն Փենսը, դուստրը՝ Շառլոտան, ինչպես նաև ճամբարի՝ ողջ մնացած կալանավորներից մեկը՝ Աբբա Նաորը։
Փենսի ընտանիքը ծաղկեպսակ է դրել ճամբարի կենտրոնում գտնվող միջազային հուշահամալիրին, որից հետո ուսումնասիրել բարաքներն ու դիակիզարանները։