Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Թուրքիան խոստովանել է ՌԴ-ի հետ տարաձայնությունների առկայությունը Ղրիմի և Ասադի հարցով

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ, չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացմանը, Մոսկվայի և Անկարայի մոտ տարաձայնություններ են պահպանվում սկզբունքային հարցերով։ Այս մասին նա հայտնել է Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ՝ փոխանցում է «Եվրոպեյսկայա պրավդան»։

«Ռուսաստանը մեր առևտրային գործընկերն է, մենք շատ համատեղ նախագծեր ունենք, սակայն դա չի նշանակում, որ մենք ամեն ինչում համաձայն ենք Ռուսաստանի հետ»,-նշել է թուրք արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունները հիմնված են սկզբունքների վրա, և դեռևս մինչ Սու-24-ի հետ կապված միջադեպը՝ խնդիրներ են եղել Մոսկվայի հետ հարաբերություններում՝ կապված Ղրիմի հետ։

«Մենք չենք ընդունել Ղրիմի բռնակցումը։ Մենք տարբեր դիրքորոշումներ ունենք Ասադի ռեժիմի վերաբերյալ, և այդ տարաձայնությունները պահպանվում են»,-պարզաբանել է Չավուշօղլուն։

Միևնույն ժամանակ նախարարը կշտամբել է եվրոպական երկրներին Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների հետ կապված անհետևողականություն դրսևորելու համար։

«Միջադեպից հետո ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շատ երկրներ խորհուրդ են տվել մեզ նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ… Մենք նորմալացրել ենք, և դրանից հետո ինձ սկսել են հարցնել, թե ինչի համար ենք մենք դա արել»,-հավելել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում