Իսրայելի և ԱՄՆ-ի միջև դաշինքն ամրապնդվել է՝ շնորհիվ սպառնալիքների ընդհանուր տեսլականի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում նոր հնարավորությունների։ Նման կարծիք է կառավարության ամենշաբաթյա նիստում արտահայտել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով անցած շաբաթ այց էր կատարել ԱՄՆ։
Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդների միջև կիսվող գլխավոր տեսլականը հանդիսանում է Իրանի կողմից աճող սպառնալիքի գնահատականը։ «Մենք երկուսս տեսնում ենք գլխավորը՝ Իրանի կողմից աճող սպառնալիքը և տարբեր ոլորտներում իրանական ագրեսիային դիմակայելու անհրաժեշտությունը»,-ընդգծել է վարչապետը։
Իսրայելի վարչապետը հայտնել է նաև, որ ինքն ու Թրամփը հնարավոր են համարում տարածաշրջանի երկրների միավորումը՝ իրանական սպառնալիքի հետմղման և խաղաղության ձեռքբերման համար։
Նեթնայահուն կրկին բնութագրել է իր վաշինգտոնյան այցը որպես «պատմական»։