Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանը ի՞նչ լծակներ ունի՝ կանխելու Իսրայել-Ադրբեջան մերձեցումը

Ադրբեջանական Հանրապետությունը շարունակում է խորացնել իր ռազմավարական և ռազմատեխնիկական հարաբերությունները Իսրայելի հետ: Փետրվարի 17-ին Ադրբեջանի նախագահը Մյունխենում հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ: Երկու կողմերը քննարկել են ադրբեջանա-իսրայելական ռազմատեխնիկական փոխգործակցության խորացման հեռանկարները: Այս համատեքստում հիշատակության են արժանի ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ջանքերը՝ կանխելու Իսրայելի կողմից ռազմական տեխնիկայի մատակարարումը ադրբեջանական կողմին: Նախորդ հրապարակման մեջ արդեն տեղեկացրել ենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նամակով դիմել է ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ կոչ անելով թույլ չտալ իսրայելա-ամերիկյան համատեղ արտադրության «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի մատակարարումը Ադրբեջանին Իսրայելի կողմից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը ընդգծեց, որ իսրայելական ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիաների ձեռքբերումը Ադրբեջանի կողմից լուրջ մարտահրավեր է Հայաստանի ու Արցախի համար, և դա ապացուցեց ապրիլյան պատերազմը: Հայաստանը, իհարկե, չունի դիվանագիտական կամ ռազմաքաղաքական հզոր լծակներ՝ Իսրայել-Ադրբեջան մերձեցումը կանխելու համար, բայց այս համատեքստում չի կարելի անտեսել տարածաշրջանի մեկ այլ հզոր պետության՝ Իրանի գործոնը, որի հետ իր հերթին խորացնում իր ռազմաքաղաքական հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունը: Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի իսրայելամետ քաղաքականությունը շատ վտանգավոր է Ադրբեջանի համար՝ հատկապես Իրանի տեսանկյունից:

Պարոն Քեռյան, ի՞նչ վտանգ է ներկայացնում իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի անվտանգության համար, Հայաստանը ինչպե՞ս կարող է հակազդել սրան:

– Իսրայել-Ադրբեջան մերձեցումը մի քանի տարվա դանդաղ ընթացող գործընթաց է, որը առավել ցցուն երևաց նախորդ տարի և այս տարվա սկզբներին: Իհարկե, Հայաստանի համար սա շատ կարևոր և ուշադրության արժանի մարտահրավեր է, որովհետև Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերում այնպիսի զինատեսակներ, որոնք մեր հակամարտության պարագայում մեզ համար բավական վտանգավոր կլինեն: Հարցն այն է, որ արդեն 60-70 տարի տևող արաբա-իսրայելական հակամարտությունը դասական իմաստով որոշ ընդհանուր գծեր ունի 25 տարի ձգվող հայ-ադրբեջանական հակամարտության հետ: Այդ երկրարատև ժամանակաշրջանում Իսրայելը արաբական երկրների և ծայրահեղական ուժերի դեմ պայքարելու համար մշակել է շատ ավելի նոր ու արդյունավետ տեխնոլոգիաներ, քան դա կարող էին ունենալ նույնիսկ այնպիսի հզոր պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, որովհետև վերջիններս ճակատային հակամարտության մեջ չեն գտնվում, նրանք ավելի մեծ, գլոբալ պատերազմի զինատեսակներ ունեն: Եվ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մինչ մենք անտեղյակ էինք, Ադրբեջանը կարողացել է ձեռք բերել անօդաչու թռչող սարքերը՝ դրոնները, որոնք բավական լուրջ վնաս հասցրին մեր դիրքապահներին ապրիլյան պատերազմի ընթացքում: Դրանից հետո նոր հայկական երկու պետությունների անվտանգային կառույցների ուշադրությունը բևեռվեց նման զինատեսակների ձեռքբերման վրա: Սա միայն մեկ օրինակ է, որը կարող է ապացուցել, որ իսրայելական ռազմական տեխնոլոգիաների ձեռքբերումը Ադրբեջանի կողմից լուրջ մարտահրավեր է մեզ համար:

Իհարկե, այսօր մենք չունենք դիվանագիտական կամ ռազմաքաղաքական հզոր լծակներ՝ կանխելու այդ մերձեցումը: Այդ մերձեցման մեջ առաջին հերթին կա կոմերցիոն շահ. Իսրայելն այսօր աշխարհում զենքի խոշորագույն մատակարարներից մեկն է և բավական մրցունակ է զենքի առևտրի շուկայում: Բայց այստեղ կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ուղղվածություն: 2011-ից ձգվող սիրիական հակամարտության ընթացքում զգացվեց, որ Ռուսաստանը և Իսրայելը կա՛մ չեն համագործակցում, կա՛մ երբեմն հակամարտող կողմերի դիքերում են: Այս առումով, Իսրայելը ընդհանրապես կաշկանդված չէ Ադրբեջանին օգնություն ցույց տալու, որովհետև նա կարող է հաշվի չառնել տարածաշրջանում Ռուսաստանի գերիշխող դիրքը:

Բայց ամեն մինուսի մեջ միշտ կա պլյուս: Եթե Իսրայել-Ադրբեջան ռազմաքաղաքական համագործակցությունը որոշ պլյուսներ է տալիս Ադրբեջանին, կարող է նաև մինուսներ տալ, և որոշ պլյուսներ՝ մեզ: Հարցն այն է, որ Ադրբեջանի իսրայելամետ դիրքորոշումը նրա համար շատ վտանգավոր է, որը Ադրբեջանի քաղաքական այրերը չեն հասկանում: Առաջին հերթին, նրանց քթի տակ տարածաշրջանի հզորագույն ռազմական և աշխարհաքաղաքական միավորներից մեկը՝ Իրանը, ուշադրությամբ հետևում է այս զարգացումներին և կարելի է ասել, որ այս մերձեցումը խիստ բացասական արձագանքներ է գտնում Թեհրանում: Թերևս իմաստ չունի բացատրել, որովհետև մենք գիտենք Իսրայել-Իրան հարաբերությունները և գիտենք, որ տարածաշրջանում Իսրայելի թիվ 1 հակառակորդը մնում է Իրանը: Ադրբեջանը կարող է շատ լուրջ հակազդեցություն և բացասական գնահատականներ ստանալ Իրանից, ինչը մեզ է օգուտ:

Երկրորդը, կարող է ընկնել Ադրբեջանի վարկը արաբական պետությունների շրջանում, որովհետև նրանք, ովքեր համագործակցում են Իսրայելի հետ մեխանիկորեն որոշակի բացասական ընկալում են ստանում արաբական երկրների մայրաքաղաքներում: Սա աքսիոմա է: Հետևաբար, արաբական որոշ ղեկավարներ, հաշվի առնելով այս հանգամանքը, կարող են միջազգային հարթակնում ավելի բարյացկամ վերաբերմունք ցույց տալ Հայաստանին:

– Դուք նշեցիք Իրանի գործոնի մասին: Վերջին այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին Իրանում բարձր մակարդակի ընդունելության արժանացնելը ի՞նչ ուղերձ էր Իրանի կողմից:

– Կարծում եմ՝ Վիգեն Սարգսյանի այցը Իրան և նրան շատ բարձր մակարդակով ընդունելը կարելի է իմ ասածի համատեքստում դիտել, որովհետև Ադրբեջան-Իսրայել մերձեցումը բավականին երկար շարունակվող գործընթաց է: Բնականաբար, Իրանի հայամետ քայլերը կամ իր տարածաշրջանային քաղաքականության մեջ այդքան մեծ տեղ հատկացնելը ինչ-որ առումով կարող է երկսայլ մահակի ազդեցությունը ունենալ մի կողմից՝ Ադրբեջանի, մյուս կողմից՝ Իսրայելի գլխին բամփելու համար:

– Ինչպե՞ս եք ընդհանրապես վերլուծում Իսրայելի քաղաքականությունը Հարավային Կովկասում: Իսրայելը միայն կոմերցիոն շահե՞ր է հետապնդում Ադրբեջանի հետ համագործակցության մեջ, որովհետև Ադրբեջանը նաև Իսրայելի խոշորագույն էներգամատակարարներից է, թե՞ կան նաև քաղաքական նպատակներ՝ մասնակից դառնալու տարածաշրջանի քաղաքական գործընթացներին:

Նախ՝ առաջինը, բայց ձեր նշած երկրորդ գործոնն էլ կա: Նորությունը, որը նկատվում է Իսրայելի քաղաքականության մեջ, իր ակտիվության բարձրացումն է հետխորհրդային տարածքում, որը նախկինում երբեք չի եղել: Նախկինում Իսրայելի արտաքին քաղաքականության նպատակներից է եղել հակազդել արաբական պետություններին, ամրապնդել իսրայելա-ամերիկյան ռազմական դաշինքը՝ որպես անվտանգության գլխավոր գրավական: Հիմա, կարծես, Իսրայելը ավելի է ծավալվում, և Իսրայելի վարչապետի վերջին այցելությունները Բաքու և Աստանա ցույց են տալիս, որ Իսրայելը, կարծես, ընդլայնել է մերձավորարևելյան տարածաշրջանում, Առաջավոր Ասիայում իր դիվանագիտական ակտիվության ընդգրկումը: Գիտե՞ք՝ սա ինչի հետևանք է: 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո ընդունվեց Մերձավոր Արևելքի երկրներում ռեժիմներ փոխելու ամերիկյան ռազմավարությունը: ԱՄՆ արտաքին քաղաքականության հայեցակարգը դարձավ հետևյալը՝ եթե փոխվեն ռեժիմները Մերձավոր Արևելքի երկրներում, ապա ահաբեկչության վտանգը կվերանա, որովհետև դեմոկրատական կառավարություններից ահաբեկչություն կարելի է արդեն չսպասել, և այդ ռազմավարությանը ակտիվորեն մասնակցել է Իսրայելը: Սրա հետևանքով, ըստ էության, փլուզվեցին Սիրիան և Իրաքը: Փաստացի, այսօր Մերձավոր Արևելքում, Սաուդյան Արաբիայից բացի, Իսրայելի համար միակ վտանգը մնում է Իրանը: Չկա Սադդամ Հուսեյնը՝ իր մեկմիլիոնանոց բանակով, չկա Սիրիան՝ իր հզոր բանակով և ռազմական ներուժով, և այսօր Իսրայելը մի փոքր ավելի ազատ է շունչ քաշում և կարողանում է ընդլայնել իր քաղաքականությունը:

Իսկ ընդհանրապես թուրքական աշխարհում Իսրայելի ակտիվությունը ինչ-որ տեղ ունի հետևյալ ենթատեքստը: Գիտենք, որ Թուրքիան և Իրանը հակառակորդներ են տարածաշրջանում, և այստեղ Իսրայելը կարող է խաղալ Իրանի և Թուրքիայի կամ սուննի-շիա հակասությունների վրա, օգտագործել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները և ամուր կապեր ստեղծելով Ադրբեջանի, մերձկասպյան շրջանի պետությունների հետ՝ մեկուսացնել Իրանին, Իրանի դեմ որոշակի գործողություններ իրականացնել, քանի դեռ Իրանում իսլամական վարչակարգ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում