Վարչապետը պետք է հրահանգի պետական հիմնարկներին պատերից հեռացնել Սերժ Սարգսյանի նկարները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարակին, որ գործադիրի անդամները «արջի ծառայություն» մատուցելով չփորձեն կիրառել վարչական ռեսուրս: