Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Լավագույն ելք և հույսի աղբյուր կլինեն 2017-ին կամ 2018-ին սպասվող ներքին ֆորսմաժորները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

-Պարոն Հայրապետյան, դաշինքները, քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են ընտրություններին, արդյոք արտաքին քաղաքական կողմնորոշման հստակ ուղեգի՞ծ ունեն, արդյոք առհասարակ կա՞ գաղափարական հստակություն արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում:

-Ցավոք, ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած որևէ խմբավորման մեջ չեմ տեսնում Ձեր նշած արտաքին քաղաքական դիրքորոշման հարցում գաղափարական հստակություն: Պատճառներից հիմնականը թերևս այն է, որ 25-ամյա էվոլյուցիայի ընթացքում տեսակների առաջացման խնդիրը լուծված չէ. Հայաստանում եղել է և կա մեկ կուսակցություն՝ Ռուսական իմպերիայի կուսակցությունը, որի ներսում էլ ընթանում է միջֆրակցիոն գզվռտոցը:

-Փորձագետները նշում են, որ Հայաստանում չի բացառվում ֆորս մաժորային իրավիճակ մինչև ընտրություններ։ Կա՞ն դրա նախադրյալները։

-Արտաքին աշխարհից սպառնացող ֆորսմաժորային իրավիճակի նախադրյալներ, բարեբախտաբար, չկան, ինչպես կային անցյալ երկու տարիներին: Մինչդեռ ներսում գեներացվող ֆորսմաժորներն ավելի քան երբևէ իրական են: Դրանց պարպումն ու կառավարելիության ապահովումը լինելու են իշխող կլանի գերակա ուղղությունները:

-Ձեր կարծիքով՝ այս ընտրություններին ինչու հնարավոր չեղա՞վ այնպիսի ուժ ստեղծել, որը հակակշիռ կլիներ:

-Եթե հակակշիռ պիտի ստեղծվեր իշխող կլանին, ապա ավելորդ էր, իսկ եթե համակարգին՝ ապա անհնարին, քանի որ համակարգը գավառական կլոնն է դեռևս հզոր մետրոպոլիայի:

-Տեսակետ կա, որ երբևէ Հայաստանի ընտրություններում այս աստիճանի մեծ չէր եղել Մոսկվայի դերակատարությունն ու ներգրավվածությունը, որքան այս անգամ, համամիտ ե՞ք, թե՞ ոչ:

-Համամիտ չեմ, քանի որ այդ դերակատարումն ու ներգրավվածությունը միշտ է եղել, իսկ որ ուշադրության մի փոքր ավելի սրում է նկատվում, օրինաչափ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջազգային բավականին նուրբ վիճակը:

-Ապագա խորհրդարանն ի՞նչ տեսակ կլինի, որակապես ավելի լավը, թեՇատերը նշում են, որ այն նման կլինի Պետդումային: Համամի՞տ եք արդյոք:

-Հայաստանում միշտ էլ բոլոր կառույցները կապկել են ռուսականը, ինչի համար խստորեն մեղադրելն անարդար կլիներ: Խնդիրը Ձեր նշած որակի դաշտում պետք է փնտրել. այդտե՛ղ է առայժմ սկսվում և ավարտվում մեր իրավազորության սահմանը: Ափսոս, մենք 25 տարում երբեք որակական աճ արձանագրելու նախանձախնդրություն չդրսևորեցինք. մենք անպատրաստ ու խոցելի ենք հայտնվելու մոտեցող մարտահրավերների առջև: Այս առումով, թերևս լավագույն ելք և հույսի աղբյուր կլինեն 2017-ին կամ 2018-ին սպասվող ներքին ֆորսմաժորները, որոնք պետականության լինելության տեսանկյունից միանգամայն անընդունելի էին նախորդ երկու տարիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում